Մխիթարյանն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ «Ինտերի» կազմում
ՍպորտՄիլանի «Ինտերը» միջշրջանային փուլի շրջանակներում ընկերական հանդիպում անցկացրեց շվեյցարական «Լուգանոյի» հետ: Այս խաղում իր նորամուտը միլանյան ակումբի կազմում նշեց Հենրիխ Մխիթարյանը։ Հանդիպումն ավարտվեց միլանցիների վստահ հաղթանակով՝ 4-1: Դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկական գոլ խփեցին Խոակին Կորեան և Դանիլո Դ՛Ամբրոզիոն:

