Գնաճն ԱՄՆ-ում «անընդունելիորեն բարձր է». Ջանեթ Յելեն
ՏնտեսությունԳնաճն ԱՄՆ-ում «անընդունելիորեն բարձր է», ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը՝ հավաստիացնելով, որ աճող գների իջեցումը Վաշինգտոնի «բարձրագույն առաջնահերթությունն» է։
Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում սպառողական գնաճը ավելացել է 9,1 տոկոսով, որն ամենաբարձրն է 1981-ից ի վեր։
Յելենն ավելացրել է, որ գների աճի գրեթե կեսը կապված է էներգիայի բարձր ծախսերի հետ։
Արդյո՞ք գնաճի իջեցումը ավելի կարեւոր է, քան ռեցեսիայի ռիսկը հարցին Յելենը պատասխանել է, որ, իր կարծիքով, առաջնահերթ խնդիրը պետք է լինի գնաճի իջեցումը, քանի որ աշխատանքի շուկան «ներկա պահին շատ ուժեղ է»։ Սակայն Յելենը ընդունել է, որ տոկոսադրույքների աճը կարող է կողմնակի ազդեցություն ունենալ այլ տնտեսություններում։
«Մյուս կողմից՝ դա կարող է ուժեղացնել արտահանման կարողությունը, ինչը լավ է աճի համար։ Մյուս կողմից՝ կախված այն բանից, թե ինչպիսին է երկրի պարտքը դոլարով, դա կարող է բարդացնել պարտքային խնդիրները, որոնք առանց այդ էլ շատ լուրջ են»,- ասել է նա։

