Էդուարդ Սպերցյանն ու Արսեն Զախարյանը` Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների եռյակում
ՍպորտԱրսեն Զախարյանն ու Էդուարդ Սպերցյանը` Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների եռյակում են:
Ռուսական սպորտային «Чемпионат» ինտերնետային պորտալն ամփոփել է Ռուսաստանի առաջնության գլխավոր մարզիչների և ակումբների ավագների քվեարկության արդյունքները և հրապարակել ՌՊԼ-ի 35 լավագույն երիտասարդ խաղացողների վարկանիշը։
Առաջին տեղում է Համիդ Ագալարովը «Ախմատ» ՖԱ-ից (120 միավոր):
Երկրորդ տեղում է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը (115 միավոր)։
Երրորդ տեղում է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը (50 միավոր)։

