ՀՀ-ում Pegasus-ի տարածման եւ անձնական տվյալների արտահոսքի հիմնական պատճառների մասին․ Բացառիկ մանրամասներ

Հանդիպում

Հայաստանում Pegasus ծրագրի տարածման, վերը նշված ծրագրով վարկման համար ծախսվող աստղաբաշխական գումարների, անձնական տվյալների հասանելիության վտանգների շուրջ զրուցել ենք տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, ով նախ անդրադարձավ ․

-Pegasus-ը շատ լուրջ, վատ  և վտանգավոր ծրագիր է։ Դրանով հեռախոսը վարակելը շատ հեշտ է։ Սա ծրագիր է, որը իսրայելական NSO Group-ը վաճառում է միայն պետական կառույցներին: Սա եղած ծրագրերից ամենավտանգավորն է։ Ստանում է ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև գաղտնալսելու, կամերան, դիկտոֆոնը միացնելու, ֆայլեր, նկարներ գողանալու հնարավորություն: Ամեն դեպքում այն հասանելի ծրագիր է միայն պետությունների ու պետական մարմինների համար:

-ՀՀ-ում որքանո՞վ է տարածված Pegasus-ը։

- Տեսեք, Pegasus-ը ՀՀ-ում շատ տարածված չի եղել, մենք գիտենք մի քանի ապացուցված դեպքերի մասին, մի քանի տասնյակ մարդ էլ ստացել են Apple-ից ծանուցում, որ հաանաբար իրենք ունեն նման վտանգ։ Բայց վերջին ամիսներին մենք չունենք Pegasus-ով վարակման տվյալներ, որովհետեւ այդ ծրագիրն էլ է թարմանում, ձեւափոխվում, բայց այս պահին նման ապացույցներ չունենք։ Ասեմ, որ այն բավականին թանկ ծրագիր է, խոսքը վերաբերում է  մեկ թիրախի համար մի քանի տասնյակ հազար դոլարներ ծախսելուն՝ կախված այն բանից, թե թիրախն ինչքան զգուշավոր է։ Այնպես չէ, որ այս ծրագիրն աջ ու ձախ կարող են օգտագործել։

-Պարոն Մարտիրոսյան, վերջին շրջանում շատ հաճախ բախվում ենք նաեւ անձնական տվյալների արտահոսքի դեպքերի թե քարտերի միջոցով, թե այլ եղանակով։ Սա ինչո՞վ է պայմանավորված։

-Առաջինը, եկեք տարանջատենք․ կան արտահոսքեր, որոնք կենտրոնացած են լինում։ Օրինակ ինչ-որ ֆիննանսական կազմակերպությունից՝ ներսի տվյալների բազայից արտահոսք է տեղի ունենում։ Երկրորդ պատճառն այն է, որ մարդիկ պարզապես իրենց տվյալները ինչ-որ խաբեբաների են հանձնում։ Հիմա․ եթե վերցնենք քարտային տվյալների արտահոսքը, ապա դա տեղի է ունենում մարդկանց միջամտությամբ։ Մեծ հաշվով այս ամենը պայմանավորված օնլայն գործարքների թվի աճով, ու այդ պառճառով երկու կողմից էլ աևրտահոսքներ են լինում․ այսինքն շատ հաճախ ֆինաննսական կազմակերպություններն են զանգվածային արտահոսքի թիրախ դառնում։

Եվ երկրորդ պատճառը համացանցում տարբեր հաքերների զոհ դառնալու պատճառներ են։ Օրինակ, Ինտերնետում տարածվում են բազմաթիվ կայքեր, որոնք առաջարկում են գումար ներդնել և շատ մեծ տոկոսով հետ ստանալ։ Աշխատում են կայքերը կրիպտոարժույթով, հիմնականում USDT: Binance կամ նմանատիպ լրիվ լեգալ կրիպտոբորսաների հետ են աշխատում։ Մի քանիսի անունները նշեմ․ Tesla, Allegro era և այլն։ Անունները անընդհատ փոխվում են։ Եվ իսկապես, առաջին շրջանում իրենք լավ էլ գումարը վերադարձնում են։ Բայց օրերից մի օր անհետանում են ձեր գումարներով եւ անձնական տվյալների տիրապետմամբ։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում