«Սպարտակը» ծաղրել է Ռոնալդուին` «մերժելով» նրան. ֆոտո
Սպորտ«Սպարտակի» մամուլի ծառայությունն իր սոցիալական ցանցի էջերում հրապարակել է ակումբի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մտացածին նամակագրության սքռինշոթը։
Նկարին կից գրված է. «Կրկին ցավ, բայց այս անգամ ոչ մեզ համար»։
Այսպես ռուսական ակումբը թրոլինգի է ենթարկել պորտուգալացուն, որն ըստ լուրերի չի կարողանում իր համար նոր ակումբ գտնել։


