Ի՞նչ է հուշում ձեր նախընտրած գույնը ձեր մասին

Ախ կանայք

Սպիտակ։  Սա մաքրության և կատարելության գույն է։ Այն հաճախ ընտրում են կոկիկ, պարկեշտ և անկեղծ մարդիկ։

Սև։ Ամերիկյան հոգեբան Բերնարդո Տիրադոն ասում է, որ սևն ընտրում են առեղծվածային մարդիկ։ Հասկանալ, թե ինչ է նրանց ներսում, հեշտ չէ։  Նրանք հաճախ հսկողության տակ են պահում հեռավորությունը։ Այս մարդիկ էլեգանտ են և հիանալի ճաշակ ունեն։

Կապույտ։ Եթե քո սիրած գույնը կապույտն է, ուրեմն հարաբերությունների մեջ դու ամենից շատ գնահատում ես ներդաշնակությունը։ Կապույտը սիրում են հավատարիմ մարդիկ։ Ցավոք, նրանց համար դժվար է ազատվել կարծրատիպերից։ Բայց նրանք պատասխանատու են և զուսպ արտահայտությունների մեջ։

Կանաչ։ Հոգեբանները համոզված են, որ կանաչը նախընտրող մարդիկ ակտիվ են և շփվող։ Նրանք հեշտ են հարմարվում փոփոխություններին և հազվադեպ են ֆինանսական խնդիրներ ունենում։  Նրանք նաև տրամաբանական են իրենց քայլերի մեջ և հասցնում են ավարտին բոլոր սկսած գործերը։

Նարնջագույն։  Ֆրենկ Սինատրայի սիրած գույնն է։ Երգիչը համարում էր այն ամենահաջողակ գույնը։ Որոշ չափով նա ճիշտ էր։ Հոգեբան Բեթթի Վուդը ասում է, որ այս գույնն ընտրում են ակտիվ կենսակերպով ուրախ մարդիկ։ Երբեմն նրանք սիրում են բարդացնել, սակայն դա միշտ չէ, որ վատ է։ Այս մարդիկ սիրում են լինել ուշադրության կենտրոնում։

Վարդագույն։ Հաճախ վարդագույնը նախընտրում են նուրբ և մեղմ բնավորությամբ կանայք՝ հասկացնելով, որ  նրանց աջակցություն է հարկավոր։ Վարդագույնի սիրահարները հաճախ հոգատար և լավ ծնողներ են։

Մանուշակագույն։  Եթե դու ստեղծագործ մարդ ես, ապա ամենայն հավանականությամբ, քո սիրած գույնը մանուշակագույնն է։ Այն նաեւ հուշում է փառասիրության և որևէ մեկին չհնազանդվելու մասին։ Մանուշակագույնի սիրահարները լավ ընկերներ են, որոնց կարելի է ապավինել ցանկացած ժամանակ։

Շագանակագույն։ Քչերն են նախընտրում այս գույնը, սակայն նրանք, ում այն դուր է գալիս, աշխատասեր են, համբերատար, նուրբ և գերազնաց հումորի զգացում ունեն։

Կարմիր։ Կրքոտ անձնավորությունները, որոնք պաշտում են արկածները, ընտրում են կարմիրը։ Երբեմն այս մարդիկ դյուրագրգիռ են, սակայն դա շուտ է անցնում։ Կարմիրի սիրահարների հետ դու երբեք չես ձանձրանա։ Նրանք միշտ հասնում են իրենց նպատակներին և իրականացնում երազանքները։

Մոխրագույն։  «Պաշտպանություն» և «հուսալիություն» խոսքերը քեզ համար են, եթե դու ընտրում ես մոխրագույնը։ Դու չես սիրում վիճել։ Քեզ դուր է գալիս երբեմն մենության մեջ լինել՝ դու չես ձանձրանում ինքդ քեզ հետ մնալով։

Դեղին։ Հոգեբաններն ապացուցել են, որ դեղինը լայն աշխարհայացի և վառ երևակայության տեր մարդկանց գույնն է։ Հաճախ նրանք կատարելապաշտ են և սիրում են, որ ամեն բան իր տեղում լինի։  Հումորի զգացումն այն է, ինչ առանձնացնում է դեղինի սիրահարներին մյուսներից։ Նրանք շատ օրիգինալ են։

Երբ մարդը չի կարող ընտրել մեկ գույն և նրան դուր են գալիս մի քանիսը, ապա նա տարբեր է լինում և փոխվում է ըստ իրավիճակի։ Դա միանգամայն բնական երևույթ է։

Կիսվեք ձեր ընկերներ հետ այս հետաքրքիր հոդվածով՝ գույնի ընտրության և մարդու բնավորության հետ նրա կապի մասին։

 

Աղբյուրը՝  takprosto.cc

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում