Արոնյանը` FTX Road to Miami մրցաշարի հաղթող
ՍպորտԱՄՆ-ը ներկայացնող, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը արագ շախմատի FTX Road to Miami օնլայն մրցաշարի եզրափակիչ երկրորդ խաղում հաղթել է չինացի Յի Վեյին՝ դառնալով մրցաշարի չեմպիոն։ Արոնյանը առաջին փուլում եւս հաղթանակ էր տարել։
FTX Road to Miami-ն Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն է, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

