Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի պաշտոնը

Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին Բանկի գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ խումբը՝ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2018թ․ փետրվարից։
«2018թ․-ից Իվան Տելեգինի ղեկավարությամբ ՎՏԲ-ին հաջողվել է դառնալ Հայաստանի ամենաուժեղ բանկերից մեկը՝ զգալիորեն ընդլայնելով իր ներկայության մասնաբաժինը  ֆինանսական շուկայի առանցքային հատվածներում։ Այս տարիների ընթացքում բանկում ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, որին հաջողվել է իրագործել ՎՏԲ խմբի ռազմավարական նախաձեռնությունները և հասնել շահույթի ռեկորդային ցուցանիշների։ Բավական է նշել, որ այսօր ՎՏԲ-ում սպասարկվում է հանրապետության յուրաքանչյուր երրորդ բնակիչը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Իվանին հաջողված աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա մասնագիտական գործունեության մեջ», - նշում է ՎՏԲ Բանկի (ՀԲԸ) նախագահի - Վարչության ղեկավարի տեղակալ Դենիս Բորտնիկովը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը կշարունակի իր կայուն զարգացումը հանրապետության շուկայում՝ մնալով ՎՏԲ խմբի բիզնեսի առաջնահերթ տարածաշրջաններից մեկը։ Ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ հաճախորդներին հասանելի են բանկային առաջնակարգ պրոդուկտներ և ծառայություններ: ՎՏԲ-ն մտադիր է շարունակել իր մասնակցությունը պետական առանցքային ծրագրերին, ինչպես նաև նորարարական լուծումների մեկնարկներին՝ երկրի ողջ ֆինանսական շուկայի զարգացման համար, այդ թվում՝ թվային բիզնեսի ոլորտում։ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին հասանելի են ավելի քան 60 մասնաճյուղեր ամբողջ երկրի տարածքում, ավելի քան 200 բանկոմատներ և մոտ 120 վճարային տերմինալներ:
Բանկի գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավոր կկատարի ՎՏԲ-Հայաստան Բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։ Կադրային հետագա որոշումների մասին Բանկը կհայտարարի ավելի ուշ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում