Ազգասերը մահանում է բանտում, իշխանասերը՝ հրճվում այդ փաստից ազատության մեջ

Թավշյա տեռոր
— Այսօր վտանգ է սպառնում ոչ միայն Հայաստանի սահմաններին ու ինքնիշխանությանը, այլ նաև հավատին,– գրում է Համաժողովրդական շարժման ակտիվիստ Շուշան Զաքարյանը:– Իշխանական թևը բացի այն, որ ջանք ու եռանդ չի խնայում թուրքին իբրև բարեկամ ներկայացնել, հիմա էլ լծվել է Հայի հավատի խորհրդանիշներն արժեզրկելուն։ Երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը մի տեսակ զարմացած ու զայրացած հարցնում է, թե ո՞վ է ասել ամենուր խաչքարեր պիտի լինեն կամ ի՞նչ են այդքան խաչերը ներկայացնում։ Իր ֆրակցիայից մեկ այլ անդամ բացահայտ հայտարարում է, որ բոլոր խաչերը պետք է ապամոնտաժվեն ու նորերը չպետք է կառուցվեն։ Ի՞նչ է սա եթե ոչ հարվածներ ուղղված դեպի Հայի հավատը։
Խաչերն ու խաչքարերը խորհրդանիշն են հայի հավատի՝ որոնց համար 301 թվականից պայքարել է Հայ ազգը։
Աշխարհում չի եղել մի դեպք, երբ երկրի վարչապետը կամ նախագահը շնորհավորական կամ նույնիսկ ցավակցական ուղերձ հղեն իրենց թշնամի երկրի ղեկավարին։ Իսկ մենք ականատես եղանք, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը շնորհավորում է թուրքիայի նախագահին թուրքական «կուրբան բայրամ»-ի՝ զոհաբերության տոնի առթիվ։ Այսինքն թուրքիան հայերի հանդեպ իրագործել է ցեղասպանություն 1915 թվականին, իրականացրել է մի շարք հայկական բնակավայրերում հայերի զանգվածային ջարդեր՝ Բաքու, Մարաղա, Գանձակ, Ադանա և էլի շատ բնակավայրեր ու Հայաստանի Վարչապետի կողմից ստանում է շնորհավորանք զոհաբերության տոնի առթիվ։ Այս ամենն ուղիղ հարված է շուրջ մեկ դար և ավելի տարվող այն աշխատանքներին, որոնց արդյունքում աշխարհը կճանաչի ցեղասպանությունը և այն երկրներին, որոնք արդեն իսկ ճանաչել են։
Ներկայիս իշխանություններն ամեն հնարավոր բան անում են մեր դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացման համար։ Դաշնակցին մեղադրում են մի շարք հարցերում, փոխարենն անում թշնամու գովքը, հյուրընկալում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարին՝ բացահայտ ցույց տալով, թե որ կողմ են ցանկանում շեղել վեկտորները։ Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցից հետո կայանում է ադրբեջանի հանրապետության ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի Հանրապետության ԱԳՆ Արարատ Միրզոյանի հատիպումը, ինչը նրանք որակում են կարևոր ու նպատակային։ Վստահաբար, կարելի է ասել, որ այս ամենի արդյունքները երկար սպասեցնել չեն տա։ Իսկ մենք էլ այս 4 տարիների ընթացքում հասցրել ենք տեսնել, որ արդյուքները լինում են միայն ցավոտ ու աղետալի։
Չգոհանալով ստեղծված իրավիճակից՝ այս մարդիկ Հայաստանը տանում են դեպի բանտապետության։ Մարդիկ հայրենիք սիրելու ու քաղաքական հայացքների համար ապօրինի ձերբակալվում են ու դատական նիստի ժամանակ մահանում, իսկ սեւ ու սպիտակի բաժանումից իրենց սպիտակ համարողները հրճվում են։ Ազգասերը մահանում է բանտում, իշխանասերը՝ հրճվում այդ փաստից ազատության մեջ։
Այս մարդկանցից տրամաբանական քայլեր սպասելն անմտություն է։ Իշխանության գալ նախկին իշխանությանը մեղադրելով թուրքիայի հետ գործարքների ու հողերի հանձնման մեջ, սակայն ուղիղ հեռախոսակապի մեջ լինել և՜ Ադրբեջանի, և՜ Թուրքիայի նախագահների հետ, հանդիպել նշված երկրների ԱԳՆ-ների հետ, ամեն րոպե գովել թշնամուն. ահա սրանք են աբսուրդի հասնող քայլերի շարքը։ Այստեղից կարելի է անել հետևություն, որ նախկիններին մեղադրելը պարզապես դիմակ է սեփական արածները քողարկելու համար։
Այսօր Հայաստանի գլխին կախված է Դամոկլյան սուր։ Այդ սուրը դեռ 2018 թվականին էր կախվում Հայաստանի ու Հայի գլխին, քանի որ շատերը հավատացած էին, որ դագաղներով, ծաղկեպսակներով ու սև ժապավեններով իշխանության եկածները, այնուհետև մուրճ թափահարողները կարող են լավ ու անվտանգ ապագայի երաշխավոր լինեն։
Հայը դարերով ամուր է պահել իր հավատը, իր պետականությունն ու ազգային արժեքները համառ պայքարների արդյունքում։ Եվ այսօր էլ շարունակելու ու հաջողելու է։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում