Ինչպես «Ակունքը» «պղտորվեց»

Մշակութային

«Իրավունքն» անդրադարձել էր, որ «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանի «թեթեւ ձեռքով»  աշխատանքից ազատվել է ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախի այա ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ: Երգչուհին մեզ հետ զրույցում նշել էր, որ պատճառը եղել է այն, որ, այսպես կոչված, «Սասնա ծռեր» խմբավորման մասին մեկնաբանություն էր գրել սոցիալական ցանցում, որ նրանք սորոսական են եւ ազգայինի անվան տակ հակաազգային գործողություններ են կատարում: Իսկ հետո պարզվել էր, որ Արթուր Շահնազարյանը եւս հարում է «Սասնա ծռերին»: Նա հասկացրել էր, որ  արցախյան երգեր այլեւս «Ակունք»-ում չպետք է երգեն եւ ազատել աշխատանքից Արցախի այային: Ընդ որում` այն, որ Ա. Շահնազարյանը կապ ունի «Սասնա ծռերի» հետ, հայտնի է բաց աղբյուրներից:

Տեղի ունեցածի վերաբերյալ փորձել էինք պարզաբանում ստանալ նաեւ «Ակունքի» գեղղեկ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՑ: Ըստ նրա` 45 տարի բեմում բազմաթիվ ծափերի արժանացած երգչուհին, մեղմ ասած, լավ չի երգում: Իհարկե, Շահնազարյանի բառապաշարը շատ ավելի կոպիտ էր, որը եւս մեկ անգամ չենք մեջբերում: Ինչեւէ, այսքանով շահնազարյանական «Ակունքը» որոշեց չբավարարվել եւ իրենց հետ ճանապարհ անցած, հաց կիսած երգչուհու դեմ որոշեցին «ցեխ շպրտել» պաշտոնապես: Անմակարդակ բամբասանքի ոճով նրանք հանդես են եկել հայտարարությամբ ու սպառնացել Մադլեն Ասրյանին, որ հեռու մնա «Ակունքից»:

Հեռահար այս «փոխհրաձգության» շուրջ լույս սփռելու համար «Իրավունքը» որոշեց կողմերին հրավիրել հեռուստատաղավար` բանավեճի: Մադլեն Ասրյանն ասաց, որ պատրաստ է Արթուր Շահնազարյանին դեմ-դիմաց ներկայացնել իր տեսակետները: Սակայն, Արթուր Շահնազարյանը, մեր զանգին ի պատասխան, հիստերիայի մեջ ընկավ: Առանց լսելու անգամ, թե ինչու էինք զանգահարել, նա արվեստագետին ոչ հարիր ոճով, ինչպես հանդես էին եկել հայտարարության մեջ, սկսեց վիրավորել Մադլեն Ասրյանին եւ իրեն զանգահարած լրագրողին: Ըստ էության, ստացվում է, որ Արթուր Շահնազարյանն այլեւս ասելիք չունի եւ տպավորություն է, որ քաղաքական պատվեր է կատարել` աշխատանքից ազատելով արցախցի երգչուհուն, ով նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր Միության» շարժման անդամ է եւ մշտապես բարձրաձայնել է հայ-ռուսական բարեկամության ամրապնդման օգտին: Ի դեպ, անձամբ Ա. Շահնազարյանն է ասել, թե վերեւներից են Մադլեն Ասրյանին տեղավորել «Ակունքում», փաստորեն, հիմա էլ չի բացառվում, որ վերեւներից, մասնավորապես` իշխանության կամակատար, հակառուսականության ջատագով «Սասնա ծռերից» ասել են, որ նրան պետք է աշխատանքից ազատե՞լ… Այսքանից կարելի է ենթադրել, որ հենց սա է պատճառը, որ այսօր հանրային քաղաքական հետապնդման է ենթարկվում Մադլեն Ասրյանը` ամենակեղտոտ բառապաշարով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ինչեւէ, Արթուր Շահնազարյանին հորդորում ենք խաղաղվել եւ պաշտոնապես հրավիրում «Իրավունք TV»-ի տաղավար, որպեսզի իր պնդումներն անձնապես ներկայացնի Մադլեն Ասրյանին եւ նաեւ լսի նրա տեսակետները: Թերեւս սա կլինի նախեւառաջ տղամարդավարի, քան հետեւից բամբասելը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում