Գեղագիտության ազգային կենտրոնն ու Կրեավիվա թանգարանը աշխատարաններ կիրականացնեն Երևանում և ՀՀ մարզերում

Մշակութային

Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը (ԳԱԿ) և Շվեյցարական Պաուլ Կլեե Կենտրոնում (Zentrum Paul Klee) գործող Creaviva մանկական թանգարանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, հուլիսի 21-ից օգոստոսի 16-ը Վանաձորում (հուլիսի 21-23), Գորիսում (հուլիսի 27-30) և Երևանում (օգոստոսի 1-16) կիրականացնեն «Աշխատարաններ՝ միջազգային փորձի փոխանակմամբ. ԳԱԿ – Կրեավիվա (Creaviva Children's Museum)» ծրագիրը։ 4 շաբաթ ընդհանուր տևողությամբ այս ծրագրի շրջանակում արվեստագետ, Creaviva թանգարանի աշխատակից Ֆրանց Բրուլհարթը (Franz Brülhart) վարպետության դասեր կանցկացնի հաշմանդամություն ունեցող և չունեցող շուրջ 600 երեխաների և պատանիների համար, ինչպես նաև փորձի փոխանակման հանդիպումներ կունենա ԳԱԿ ուսուցիչների հետ։ Ծրագրի շրջանակում Ֆրանց Բրուլհարթը կաշխատի նաև ԳԱԿ Փոքր թատրոնի Ներառական պարային խմբի հետ։

Որպես նախագծի ամփոփում ԳԱԿ Պատկերասրահում կբացվի ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն ծրագրի շրջանակում մասնակիցների ստեղծած աշխատանքները, ինչպես նաև կներկայացվի փերֆորմանս՝ Ներառական պարային խմբի մասնակցությամբ։ Իսկ արդեն 2023թ․ գարնանը նախատեսվում է հայկական կողմի փոխադարձ այց Creaviva մանկական թանգարան՝ ԳԱԿ սաների աշխատանքների ցուցադրությամբ։

Գեղագիտության ազգային կենտրոնի և Creaviva մանկական թանգարանի միջև համագործակցությունը մեկնարկել է 2021թ․ հոկտեմբերին՝ ԳԱԿ պատկերասրահում իրականացված համատեղ ծրագրով։ Creaviva մանկական թանգարանն արվեստային կրթության այլընտրանքային հարթակ է։ Ստեղծման օրից այն աշխատում է իր ուրույն փիլիսոփայությամբ և կոնցեպտով։ Այստեղ ստեղծվում է արվեստ երեխաների համար, երեխաների կողմից և երեխաների հետ։ Թանգարանի տնօրեն Պիա Լեդրախն (Pia Lädrach) առանցքային կարևոր նմանություններ է տեսնում իրենց թանգարանի  և Գեղագիտության ազգային կենտրոնի առաքելությունների ու գործունեության միջև։ Երկու կառույցներում էլ շատ է կարևորվում արվեստի մատչելիության սկզբունքը և մեծ աշխատանքներ են տարվում ներառականության ուղղությամբ։

Գեղագիտության ազգային կենտրոնը մշտապես զարգացող, ոլորտի միջազգային չափանիշներին և ժամանակակից մոտեցումներին հետևող կառույց է։ Դրա վառ վկայություններից է Creaviva թանգարանի հետ համագործակցությունը, որն, առաջին հերթին, ուղղված է կենտրոնի մասնագիտական ներուժի «վերազինմանը», նոր գիտելիքների ձեռքբերմանն ու փորձի փոխանակմանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում