Ռոնալդուն Մեսսիի պատճառով է որոշել լքել «Մանչեսթեր Յունայթեդը»
Սպորտ
Իսպանական Sport պարբերականը կիսվել է իր բացահայտմամբ, թե ինչու է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն որոշել հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Ըստ պարբերականի վարկածի պորտուգալացին անհանգստանում է, որ Մեսսին կարող է առաջ անցնել իրենից եւ դառնալ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկու։
Այս պահին ցուցակը գլխավորում է պորտուգալացին իր խփած 140 գոլով, Մեսսին իր հաշվին ունի 125 գոլ։ Բայց Ռոնալդուն այս մրցաշրջանում խաղալու է Եվրոպա լիգայում եւ թարմացնել իր ցուցանիշը չի կարող, իսկ ահա Մեսսին ՊՍԺ-ի հետ կխաղա Չեմպիոնների լիգայում եւ կարող է գերազանցել պորտուգալացուն։
Ինչպես տեղեկացնում են ԶԼՄ-ները Ռոնալդուին դեռ չի հաջողվում նոր ակումբ գտնել` իր պահանջմունքներին համապատասխան։

