Ինչո՞ւ է կառավարությունը դիմում նման աճպարարությունների. Սևանա լճի մակարդակի նվազման իրական պատճառները հայտնի բնապահպանի շուրթերով

Հանդիպում

Գրեթե ամեն տարի այս շրջանում բախվում ենք արդեն սովորական դարձած խնդրի հետ`Սեւանա լճի ջրի մակարդակի նվազման: Այս տարի եւս արձանագրվեց, որ  Սեւանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով եւ կազմել 1900.69 մետր։ Ինչո՞վ է պայմանավորված Սեւանա լճի մակարդաի նվազումը եւ ի՞նչ հնարավոր հետեւանքնեով է հղի ջրի մակարդակի նվազումը, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ  «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանից, ով փաստեց.
- Սևանա լիճը քաղաքական դաշտ են մտցրել։ Ավելի քան 25 տարի է, ինչ ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ լճի մակարդակի բարձրացումը կարևորագույն խնդիր է և ամեն ինչ անելու ենք, որ մակարդակը հասցնենք նախանշված  ծ․մ․ 1903,5 մ նիշը։ Սակայն լճի նկատմամբ վարվող քաղաքականությունը ցույց է տալիս, որ այդ նույն կառավարությունը հետևողականորեն խոչընդոտում է Սևանա լճի մակարդակի բարձրացմանը։ Այս նպատակով՝ հաճախ հայտարարվել է, որ Արփա-Սևան ջրատար թունելը իբր վթարի հետևանքով հնարավոր չէ շահագործել, Սևանա լճից վերցվող ջրով ոռոգվող հողատարածքների ոռոգման նորմատիվներն են 1,5- 2 անգամ բարձրացրել, մեկ օրվա ընթացքում լճի մակարդակը բարձրացրել են  20 սմ-վ, լիճ հատող ճանապարհը կառուցեցին ցածր նիշում․․․

Հետաքրքիր է, ինչո՞ւ է կառավարությունը դիմում նման աճպարարությունների և ժողովրդին չի ասում լճի մակարդակի բարձրացումը խոչընդոտելու  հիմնական պատճառը։

Կառավարությունը շատ լավ գիտի, որ հայ ժողովրդի համար Սևանա լիճը ոչ միայն քաղցրահամ ջրի հսկայական պաշար է, այլև նրա հոգում այս լիճը Մասիս լեռան հետ մեկտեղ սրբազան խորհրդանիշ է և կառավարությունը չի համարձակվում ասել, որ Խորհրդային իշխանության օրոք կազմած՝ Սևանա լճի փրկության ու պահպանության ծրագիրը չի կարողանում շարունակել-իրականացնել, քանի որ մեծ գումարներ են անհրաժեշտ՝ նոր ճանապարհների կառուցելու և բազում այլ խնդիրներ լուծելու համար։ Կառավարությունը հավանաբար չունի այդ գումարը կամ նպատակահարմար չի համարում այդ ուղղությամբ մեծ գումարներ ծախսել։ Ահա թե ինչու կառավարությունը ընտրել է կեղծավորության ու կեղծիքի արատավոր ճանապարհը։

Սևանա լճի մակարդակը 1903,5 մ նիշ հասցնելը պայմանավորված է նրանով, որ Խորհրդային իշխանության պահանջով բնագավառի 39 գիտական հաստատություններ իրենց կարծիքը ներկայացրին ԽՍՀՄ լճաբանության ինստիտուտ, որտեղ ի մի բերվեցին այդ կարծիքները և արվեց այն եզրակացությունը, որ լճի մակարդակը պետք է հասցնել 1903,5 մ նիշը, մի քանի տարի պահել այդ մակարդակին և եթե պարզվի, որ ջրի որակը բավարարում է պահանջվող չափանիշներին, ուրեմն լճի մակարդակը պետք է պահպանել այդ նիշում, իսկ եթե ոչ, ուրեմն պետք է կազմել լճի նոր համալիր ծրագիր՝ մակարդակը ինչ որ չափով բարձրացնելու համար։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում