Որոշ քաղաքական շրջանակներ շարունակում են նեղ քաղաքական շահերի բավարարման տրամաբանությամբ արցախահայությանը ներգրավվել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին․ Հայացք Արցախից

Ներքաղաքական

Ի՞նչ է կատարվում Արցախի ներքաղաքական կյանքում, կա՞ արդյոք Արցախի շուրջ առկա մարտահրավերներին ուղղված միասնական պայքարի կոնսեսուս այս հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի հայտնի քաղաքական վերլուծաբան ԺԻՐԱՅՐ ԱԶԻԶՅԱՆԻՑ, ով փաստեց հետեւյալ իրավիճակը․

-Այսօր և ընդհանրապես հետպատերազմյան շրջանում Արցախում ակտիվ ներքաղաքական գործընթացներ մեծ հաշվով կարելի է ասել չեն իրականացվել, ինչը խոսում է արտաքին բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման ներքին քաղաքական կոնսենսուսի առկայության մասին։ Այս համատեքստում միանշանակ առանձնահատուկ դերակատարություն ունի Արցախի նախագահի կողմից որդեգրված քաղաքական գիծը, որն առաջին հերթին արտացոլվում է պետական կառավարման պատասխանատու պաշտոններում ամենատարբեր, այդ թվում ընդդիմադիր ուժերի ներկայացվածության փաստով։ Սա ըստ էության միտված է համախմբելու Արցախում գործող բոլոր քաղաքական ուժերին, ինչը շատ կարևոր է ստեղծված իրավիճակում ներքին կայունության ապահովման առումով և ինչը, կամ նույնիսկ ինչի փորձը ցավոք սրտի բացակայում է Հայաստանում ձեւավորված իշխանության և խորհրդարանական ընդդիմության քաղաքական վարքագծում։ Ցավալի իրողություն է նաեւ, երբ որոշ քաղաքական շրջանակներ շարունակում են նեղ քաղաքական շահերի բավարարման տրամաբանությամբ արցախահայությանը ներգրավվել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, ինչն իհարկե վնասից բացի որևէ օգուտ չի ապահովում այնքանով, որքանով որ արցախահայությունը իրավական առումով չունի ՀՀ քաղաքացիական պրոցեսների մասնակցության հնարավորություն, իսկ վերոնշյալ ներգրավման փորձերն անշուշտ էլ ավելի են խորացնում «ղարաբաղցի-հայաստանցի» կեղծ անջրպետը, ինչի միակ շահառուներն այսօր Շուշիում գտնվողներն են։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում