«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բաղրամյան գյուղի դպրոցում մայրը, սեղանի վրա կանգնած մաքրություն կատարելիս, ընկել է իր 2-ամյա տղայի վրա․ երեխան մահացել է

Պատահար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 19-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Է․Թ․-ն։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխան նշված հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 7-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից։  Այդ օրը ժամը 12։00-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։ 

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի՝ տարածքը սպասարկող օպերլիազորի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։50-ի սահմաններում Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակում 38-ամյա Մ․Ս․-ն կանգնել է սեղանի վրա, որպեսզի մաքրության աշխատանքներ կատարի, սակայն սեղանը կոտրվել է և Մ․Ս․-ն կոտրված սեղանի բեկորների հետ միասին ընկել է Է․Թ․-ի վրա, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։  Օրեր շարունակ բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն ապարդյուն։ Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։ 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան