«ԿՈՍ­ՄՈ­ՆԱՎՏ» ԿՈՍ­ՄՈ­ՊՈ­ԼԻՏ­ՆԵ­ՐԸ ԱՆ­ՀԱ­ՄԱ­ՏԵ­ՂԵ­ԼԻ ԵՆ ՀԱ­ՅԻ ՀԵՏ

Վերլուծություն

«2022-ը տի­ե­զեր­քի տա­րի է Հա­յաս­տա­նի հա­մար. սեպ­տեմ­բե­րի 5-10-ը Հա­յաս­տա­նում անց­կաց­վե­լու է աշ­խար­հահռ­չակ «STAR­MUS VI. 50 տա­րի Մար­սի վրա» գի­տա­կան փա­ռա­տո­նը»,- այս մա­սին ֆեյս­բու­քյան իր է­ջում գլուխ է գո­վա­ցել «փետր­վա­րի 31-ի» գյու­տա­րար, ԱԺ կոչ­վող մի­լի­մեջ­լի­սի փոխ­նա­խա­գահ Հա­կոբ Ար­շա­կյա­նը, ում բախտ է վի­ճակ­վել լի­նել փա­ռա­տո­նի հա­մա­նա­խա­գա­հող:

ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ «ՆՅՈՒ ՎԱ­ՍՅՈՒ­ԿԻ»

Ան­շուշտ, սույն ՔՊ-ակա­նը չէր կա­րող չպար­ծե­նալ, թե ով­քեր են մաս­նակ­ցե­լու փա­ռա­տո­նին. «Char­lie Bol­den, NASA-ի նախ­կին ղե­կա­վար, տի­ե­զե­րագ­նաց, մաս­նակ­ցել է չորս տի­ե­զե­րա­կան ա­ռա­քե­լու­թյուն­նե­րի: Char­lie Duke, տի­ե­զե­րագ­նաց, որ­պես «Ապո­լոն 16»-ի լուս­նա­յին մո­դու­լի օ­դա­չու 1972 թվա­կա­նին, նա դար­ձավ տաս­նե­րորդ և ա­մե­նա­ե­րի­տա­սարդ մար­դը, ով քայ­լեց Լուս­նի վրա: To­ny Fa­dell, iP­o­d-ի և iPhone-ի հա­մաս­տեղ­ծող և Nest Labs-ի հիմ­նա­դիրն ու նախ­կին գոր­ծա­դիր տնօ­րե­նը: Ֆա­դե­լը մի­ա­ցել է App­le-ին 2001 թվա­կա­նին՝ որ­պես ա­վագ փոխ­նա­խա­գահ: Jim Bagian, Ին­ժե­ներ, NA­SA-ի տի­ե­զե­րագ­նաց՝ հայ­կա­կան ծա­գու­մով: Kip Thorne, 2017 թվա­կա­նին ար­ժա­նա­ցել է Նո­բե­լյան մրցա­նա­կի ֆի­զի­կա­յի բնա­գա­վա­ռում, ինչ­պես նա­և տաս­նյակ այլ գիտ­նա­կան­ներ, աստ­ղա­ֆի­զի­կոս­ներ, նո­բե­լյան մրցա­նա­կա­կիր­ներ, տի­ե­զե­րագ­նաց­ներ»:

Դե ի­հար­կե, «դու­խով կոս­մո­նավտ» Հա­կո­բի օ­տա­րա­մոլ սիր­տը կպայ­թեր, ե­թե մաս­նա­կից­նե­րի ա­նուն­նե­րը գրեր հա­յե­րեն, այլ ոչ թե օ­տար լեզ­վով: Այդ ա­ռու­մով ե­րաժշ­տու­թյուն ա­պա­հո­վող­նե­րի բախ­տը բե­րել է, նրանք գո­նե մես­րո­պա­տառ են մեր­կա­յաց­ված` Սերժ Թան­կյան (յա՛՜խք...), Տիգ­րան Հա­մա­սյան, Ռիք Վեյք­ման, Անդ­րեյ Մա­կա­րև­իչ, Դե­րեկ Շե­րի­նյան:

Թե ինչ է տա­լու «STAR­MUS VI. 50 տա­րի Մար­սի վրա» գի­տա­կան փա­ռա­տո­նը Հա­յաս­տա­նին, ո­րը հար­ցա­կան է` կապ­րի՞ ար­դյոք մին­չև սեպ­տեմ­բեր, դժվար է հաս­կա­նալ, բայց 2022-ը Հա­յաս­տա­նում տի­ե­զեր­քի տա­րի հռչա­կե­լիս, հա­վա­նա­բար Հա­կո­բի հա­մար կողմ­նո­րո­շիչ է ե­ղել նա­և «հայ­կա­կան» տխրահռ­չակ ար­բա­նյա­կի բաց­թո­ղու­մը տի­ե­զերք՝ ար­բա­նյակ, ո­րը, հե­տո պետք է պարզ­վեր, ընդ­հան­րա­պես կապ չու­նի Հա­յաս­տա­նի ու հա­յե­րի հետ: Լավ է, ի­հար­կե, որ նման կար­գի փա­ռա­տոն է անց­կաց­վե­լու Հա­յաս­տա­նում, սա­կայն գլխա­վոր հար­ցը ոչ թե դա է, այլ՝ այն, թե ի՞նչ է դա պրակ­տի­կո­րեն տա­լու երկ­րին, ո­րը կորց­րել է զար­գաց­ման հե­ռան­կա­րը, զի կա­ռա­վար­վում է Նի­կո­լի գլխա­վո­րած օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կար­գի կող­մից: Հա­յաս­տա­նում ի՞նչ վի­ճա­կում է աստ­ղա­ֆի­զի­կան, Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նը, տի­ե­զեր­քի ու­սում­նա­սի­րու­թյամբ զբաղ­վող գի­տա­կան­նե­րի սո­ցի­ա­լա­կան կար­գա­վի­ճա­կը: Խայ­տա­ռակ վի­ճակ է, ու դժվար է պատ­կե­րաց­նել, որ փա­ռա­տո­նը կա­րող է այս հար­ցում ինչ-որ դրա­կան փո­փո­խու­թյուն մտցնել՝ նկա­տի ու­նե­նա­լով հատ­կա­պես հա­կո­բար­շա­կյան­նե­րի տե­րե­րի ի­րա­կան ծրագ­րե­րը:

Մի­ան­գա­մայն բա­ցատ­րե­լի է, ան­շուշտ, «փետր­վա­րի 31» Հա­կո­բի ո­գև­ո­րու­թյու­նը` ա­ռի­թը բաց չի թող­նում ու հան­րու­թյան ա­կան­ջին կա­թեց­նում է, թե ի­րենք Հա­յաս­տանն այն­պի­սի մի եր­կիր են դարձ­րել, որ­տեղ, բա չեք ա­սի, ար­դեն անց­կաց­վում են հա­մաշ­խար­հա­յին հռչակ վա­յե­լող փա­ռա­տո­ներ, ուր որ է NASA-ն էլ տե­ղա­փոխ­վե­լու է Հա­յաս­տան... Կարճ ա­սած` Օս­տապ Բեն­դե­րի «Նյու Վա­սյու­կին» գլու­խը պա­տով է տվել, թուր­քի կո­շիկ լի­զող այս ոճ­րա­խում­բը փա­ռա­տո­նի ա­ռիթն օգ­տա­գոր­ծում է կրկին հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը շե­ղե­լը` Հա­յաս­տա­նը թրքաց­նե­լու յոթմ­ղո­նա­նոց քայ­լե­րով ի­րա­գործ­վող ծրագ­րից: Տո սրան­ցից ի՞նչ «տի­ե­զե­րա­կան տեխ­նո­լոգ», չեն կա­րո­ղա­ցել լու­ծել նույ­նիսկ Յու­թու­բի հայ­կա­կան սեկ­տոր ստեղ­ծե­լու կամ հռչա­կա­վոր PayPal վճա­րա­յին հա­մա­կար­գը Հայաս­տա­նում աշ­խա­տեց­նե­լու տար­րա­կան հար­ցե­րը... Այ որ թուր­քե­րը վերջ­նա­կան գան, նրանք հաս­տատ այդ փա­ռա­տո­նը կծա­ռա­յեց­նեն ի շահ թուրք ազ­գի և թուրք պե­տու­թյան, թե տխրահռ­չակ Թան­կյանն էլ Ան­կա­րա­յի ի­րա­կան տի­ե­զե­րա­կան նվա­ճում­նե­րի պատ­վին ե­րև­ի թե կեր­գի:

Իսկ սրանք Ան­կա­րա­յի և Բաք­վի հետ պիղծ սի­րա­խա­ղե­րի մեջ են: Թուր­քա­կան Haberler-ի փո­խանց­մամբ, Թուր­քի­ա­յի ԱԳ նա­խա­րար Մեւ­լութ Չա­վու­շօղ­լուն հայ­տա­րա­րել է, թե Հա­յաս­տա­նից մին­չեւ հի­մա հստակ քայ­լեր չեն տե­սել: Նա պնդել է, թե Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է խա­ղա­ղու­թյան հաս­տատ­ման հա­մար հստակ քայ­լեր ա­նեն, քա­նի որ մի­այն խո­սե­լը բա­վա­րար չէ: Այսինքն` սաս­տել է «յան» ազ­գա­նու­նով իր կոս­մո­պո­լիտ ստրուկ­նե­րին, թե` ա­րա­գաց­րեք «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» կա­տար­ված փաստ դարձ­նե­լը, Բաք­վից էլ մեր կա­պի­տու­լյան­տին շտա­պեց­նում են Ար­ցա­խում ոչ մի­այն զին­վոր, այ­լև մար­տա­կան տեխ­նի­կա և սպա­ռա­զի­նու­թյուն չթող­նել, ստանձ­նել Ար­ցա­խը զի­նա­թա­փե­լու քստմնե­լի գոր­ծը, և այս­տե­ղից մեր ԱԽՔ-ը երդ­վում-պատռ­վում է, որ մին­չև ա­շուն ՀՀ ԶՈւ ոչ մի զին­ծա­ռա­յող Ար­ցա­խում չի լի­նի: Ճիշտ է, պան­թուր­քիստ­նե­րի կո­կոր­դին կանգ­նել է Թեհ­րա­նի այն դիր­քո­րո­շու­մը, որ Հա­յաս­տանն ու Ի­րա­նը պար­տա­դիր պետք է սահ­ման ու­նե­նան, և դրա­նով խաչ է քա­շել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» վրա, սա­կայն դրա­նից խրտնել են ոչ մի­այն թուր­քերն ու ա­զե­րի­նե­րը: «Ադեկ­վադ» մի­ա­բա­նու­թյան սկան­դա­լա­յին հիմ­նա­դիր Ար­թուր Դա­նի­ե­լյա­նի պնդմամբ` «յան» ազ­գա­նու­նով ո­րո­շա­կի կա­մա­կա­տար­ներ «պի­տի սկսեն եր­գել այն մա­սին, որ Թուր­քի­ան մեր բնա­կան դաշ­նա­կիցն է»:

«ԳՈՐՇ ՈՉ­ԽԱՐ­ՆԵ­ՐԸ» «ԳՈՐՇ ԳԱՅ­ԼԵ­ՐԻՑ» ՎԱՏ­ԹԱՐ ԵՆ

Turqi-lamuk

Եվ ա­հա հայտն­վե­ցին ցնցող տե­սա­նյու­թեր, թե ինչ­պես ոմն թուրք վիժ­վածք Ծի­ծեռ­նա­կա­բեր­դում ցու­ցադ­րում է «գորշ գայ­լե­րի» նշա­նը և ծաղ­րում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հի­շա­տա­կը: Եվ այդ ա­րա­րա­ծը ոչ մի­այն ողջ է, այլ մին­չև հի­մա նրա­նով չեն հե­տաքրքր­վել Ա­ԱԾ-ից և այլ ի­րա­վա­սու կա­ռույց­նե­րից: Զար­մա­նա­լի կլի­ներ, ե­թե հե­տաքրքր­վե­ին` ե­թե իշ­խա­նու­թյու­նը գտնվում է թուր­քա­կան օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կար­գի ձեռ­քում, ա­պա ու­ժա­յին կա­ռույց­նե­րը չեն կա­րող զբաղ­վել հա­յե­րի և Հա­յաս­տա­նի ազ­գա­յին անվ­տան­գու­թյամբ, այլ կա­րող են կի­րառ­վել զուտ ռեպ­րե­սի­ա­նե­րի հա­մար ընդ­դեմ հա­յե­րի և ա­պա­հո­վել օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կար­գի անվ­տան­գու­թյու­նը: Հենց դրա հա­մար բա­նա­կը շա­րու­նա­կա­բար ՔՊ-ացվում և կազ­մա­լուծ­վում է, իսկ ոս­տի­կա­նու­թյան զոր­քե­րը հետ են քաշ­վում սահ­մա­նից: Սրանք ար­տա­քին սահ­մա­նը պաշտ­պա­նե­լու խնդիր չու­նեն, ու­մի՞ց պի­տի պաշտ­պա­նեն, ի­րենց տեր թուր­քի՞ց... Ինչ վե­րա­բե­րում է հան­րու­թյան կրա­վո­րա­կան կեց­ված­քին, ա­պա ե­րիցս ի­րա­վա­ցի էր Նժդե­հը` նշե­լով, որ ոչ­խա­րա­բա­րո վար­քագ­ծի դեպ­քում մի­այն հայտն­վում են գայ­լե­րը:

Այն­պես որ «գորշ ոչ­խար­նե­րը» «գորշ գայ­լե­րից» վատ­թար են, զի զրկում են ժո­ղովր­դին ինք­նա­պաշտ­պան­վե­լու մի­ջոց­նե­րից և կամ­քից: Իսկ ըստ Նժդե­հի` սե­փա­կան ու­ժե­րով ինք­նա­պաշտ­պան­վե­լու ա­նըն­դու­նակ ժո­ղո­վուրդ­նե­րը պատժ­վում են մահ­վամբ: Եվ խուն­տան կար­ծես ա­մեն կերպ ա­րա­գաց­նում է այդ մա­հը: Քա­ղա­քա­գետ Ստե­փան Դա­նի­ե­լյա­նը փաս­տում է. «Մի քա­նի բան պետք է ֆիք­սենք, որ մեր ա­նե­լիք­նե­րը պարզ լի­նեն:

• Նի­կո­լը դա­տա­պարտ­ված է գնալ ռեպ­րե­սի­ա­նե­րի, ու դրանց ծա­վա­լը գնա­լով մե­ծա­նա­լու է, ինքն այլ ելք չու­նի, դա իր հա­մար կյան­քի ու մահ­վան խնդիր է` կորց­րեց իշ­խա­նու­թյու­նը, կորց­նե­լու է ա­մեն ինչ, իսկ իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու հա­մար ռեպ­րե­սի­ա­նե­րից զատ, այլ գոր­ծիք այ­լեւս չու­նի: Սա­կայն իր հե­նա­սյու­ներն իր նման մա­հա­պարտ­ներ չեն, դա էլ իր թույլ կողմն է:

• Քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կու­թյուն, ի­րա­վա­պաշտ­պան­ներ եւ նման բա­ներ չու­նենք, դրանց փու­չի­կը պայ­թել է ար­դեն վա­ղուց: Դա էլ վերջ­նա­կա­նա­պես ֆիք­սենք:

• Այն վի­ճա­կը, ո­րում հի­մա հայ ժո­ղո­վուր­դը գտնվում է, դա քա­ղա­քա­կան խնդիր չէ, դա ար­ժե­քա­յին ճգնա­ժամ է ու լու­ծու­մը քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րի ծի­րում չի գտնվում, այլ հան­րա­յին շարժ­ման դաշ­տում է, ո­րը ար­ժե­քա­յին փո­փո­խու­թյուն­ներ պետք է բե­րի` դրանք նա­խօ­րոք ձե­ւա­կեր­պե­լով»:

Օ­գոս­տո­սի տապն ի­րոք սպառ­նում է վե­րած­վել Հա­յոց դժոխ­քի: Ժա­մա­նակն է, որ Հայ­կը կրկին սպա­նի Բե­լին, այս ան­գամ` ճտե­րով հան­դերձ:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում