«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քահանան բացահայտել է Լաս Վեգասում Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի հարսանիքի մանրամասները

Ախ կանայք

Այս շաբաթվա վերջին Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը ամուսնացան Լաս Վեգասում, և այս իրադարձության մանրամասները շարունակում են հայտնվել մամուլում։ Ռայան Վուլֆը՝ հարսանյաց մատուռի հովիվը, որը հայտնի է՝ որպես A Little White Wedding մատուռ, զրուցել է People-ի թղթակցի հետ: Հենց նա է անցկացրել շաբաթ օրը աստղերի հարսանեկան արարողությունը։

Նա ասել է, որ Ջենիֆերն ու Բենն էին պատրաստել իրենց փոքրիկ երդումները հարսանիքի համար. «Դրանք հիանալի խոսքեր էին, շատ զգացմունքային պահ, որը ցույց տվեց, թե որքան են նրանք սիրում միմյանց»։

Ինչպես պարզվել է, անձամբ հովվի համար աստղային զույգի արարողությունն անակնկալ էր։ Այդ երեկո նա արդեն հինգ հարսանիք էր արել և պատրաստվում էր փակել մատուռը, երբ հանկարծ հայտնվել են հայտնի մարդիկ։ «Մենք արդեն ամեն ինչ փակել էինք։ Իհարկե, ես գիտեմ, թե ով է Ջենիֆեր Լոպեսը, բայց ամեն օր չէ, որ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը հայտնվում են դռան շեմին: Նրանց դեմքերը ծանոթ էին, բայց ես սկզբում չճանաչեցի նրանց հենց այն պատճառով, որ չէի սպասում նրանց այստեղ տեսնել»,֊ասել է հովիվը:

Վուլֆն ասել է, որ միայն այն ժամանակ, երբ հարսն ու փեսան փոխել են իրենց հարսանեկան զգեստները, նա հասկացել է, թե ով է իր առջևում։ Հովվի խոսքով՝ Ջենիֆերի և Բենի հետ ժամանել են երկու երեխա՝ Լոպեսի 14-ամյա դուստրը՝ Էմմին և Աֆլեքի երեխաներից մեկը (Վուլֆը չի նշել, թե կոնկրետ ով): Հենց նրանք են եղել հարսանիքի վկաները, թեև դա սովորաբար թույլատրվում է միայն նրանց, ովքեր արդեն 18 տարեկան են։

«Արարողության ավարտին նրանց երեխաները շատ կենսուրախ էին, պարզ երևում էր, որ նրանք շատ մտերիմ են, գերազանց հարաբերություններ ունեն։ Երկուսն էլ իսկապես երջանիկ տեսք ունեին»,֊ ասել է Վուլֆը։

Ինչպես պատմում է քահանան, աստղերի երեխաները հեռախոսով նկարահանել են արարողությունը. պրոֆեսիոնալ լուսանկարիչներ ու տեսանկարահանողներ չեն եղել։

 
 
 
 
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան