ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ro­yal So­ci­e­ty Open Sci­ence գի­տա­կան ամ­սա­գի­րը հայտ­նել է, որ ծո­վա­յին ա­նող­նա­շա­րա­վոր կեն­դա­նին, ո­րի մնա­ցորդ­նե­րը հայտ­նա­բեր­վել են Աֆ­րի­կա­յում, ան­վան­վել է Ուկ­րա­ի­նա­յի նա­խա­գահ Վլա­դի­միր Զե­լենս­կու պատ­վին: Այժմ այն կրում է Au­si­chi­cri­ni­tes ze­len­sky­yi ան­վա­նու­մը: Եվ ա­հա ՌԴ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ ՄԱ­ՐԻ­Ա ԶԱ­ԽԱ­ՐՈ­ՎԱՆ ար­ձա­գան­քել է գիտ­նա­կան­նե­րի՝ Աֆ­րի­կա­յում հայտ­նա­բեր­ված ա­նող­նա­շա­րա­վոր կեն­դա­նուն Ուկ­րա­ի­նա­յի նա­խա­գահ Վլա­դի­միր Զե­լենս­կու պատ­վին ան­վա­նե­լու լու­րին. «Խորհր­դան­շա­կան է, ինչ­պես նա­և նման է»: Զար­մաց­նում եք, տի­կին խոս­նակ, ախր իս­կա­կան ա­նող­նա­շա­րա­վո­րը մեր կա­պի­տու­լյանտ Նի­կոլն է` թուր­քերն ու ա­զե­րի­նե­րը ինչ պա­հան­ջում են, շտա­պում է կա­տա­րել, նույ­նիսկ ձգտում է նրան­ցից շուտ կռա­հել նրանց ցան­կու­թյուն­նե­րը: Ե՛վ Նի­կո­լը, և՛ Զե­լենս­կին, ան­շուշտ, կլո­ուն­ներ են, սա­կայն Նի­կո­լի հա­մե­մատ` Ուկ­րա­ի­նա­յի նա­խա­գա­հը լավ էլ ող­նա­շար ու­նի, ար­դեն քա­նի ա­միս է` պա­տե­րազ­մում է: Սա­կայն ա­մե­նա­զար­մա­նա­լին այդ գիտ­նա­կան­ներն են, որ մեր ա­նող­նա­շա­րա­վո­րի մա­սին ան­տե­ղյակ է­ին, այ­լա­պես այդ կեն­դա­նուն կկո­չե­ին Au­si­chi­cri­ni­tes pa­shin­ya­nyi:

Մի զար­մա­նա­լի պատ­մու­թյուն էլ հրա­պա­րա­կել է ԱԺ «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան ան­դամ ՔՐԻՍ­ՏԻ­ՆԵ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԸ. «Պարզ­վում է` ե­րեկ Պետ­րոս Ղա­զա­րյանն ինձ մի քա­նի ան­գամ հրա­վի­րել է Հան­րա­յի­նի ե­թեր: Բայց, չգի­տես ին­չու, դա ա­րել է իմ գրա­ռում­նե­րից մե­կը Հայկ Կոն­ջո­րյա­նի հետ քննար­կե­լու ըն­թաց­քում: Հան­դի­պել են երկ­րի գլխա­վոր հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյան կա­րև­որ քա­ղա­քա­կան հա­ղորդ­ման մեկ­նա­բա­նը և իշ­խող ֆրակ­ցի­ա­յի ղե­կա­վա­րը ու սկսել քննար­կել իմ գրա­ռու­մը, որն ի­րա­կա­նում մեջ­բե­րում էր Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նի խոս­քից և մի­մյան­ցից փոր­ձել ճշտել` ինչ եմ նկա­տի ու­նե­ցել այդ գրառ­մամբ: Զրույ­ցի ըն­թաց­քում հար­ցազ­րու­ցա­վա­րը մի քա­նի ան­գամ հույս է հայտ­նել, որ ես կհա­մար­ձակ­վեմ գնալ հան­րա­յի­նի ե­թեր և պաշտ­պա­նել հան­րայ­նո­րեն հնչեց­րած տե­սա­կետ­ներս. կար­ծես եր­բև­է խու­սա­փել եմ դա ա­նե­լուց: Ա­սե­լու ա­ռանձ­նա­պես շատ բան չկա. ըն­կե­ցի­կու­թյան մրցա­վազ­քում Հայկ Կոն­ջո­րյա­նին հաղ­թելն ի­հար­կե անհ­նար կլի­նի, չնա­յած իշ­խող ֆրակ­ցի­ա­յի այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ կա­րող են չդա­դա­րել փոր­ձել»: Հար­գար­ժան խորհր­դա­րա­նա­կանն, ան­շուշտ, ի­րա­վա­ցի է Կոն­ջո­րյա­նի մա­սով, ով ի դեպ ժա­մա­նա­կին ի­զու­թո­զով ծա­խել է սե­փա­կան քա­վո­րին, սա­կայն զար­մա­նա­լի է, որ այս պատ­մու­թյու­նում անն­կատ մնաց ըն­կե­ցի­կու­թյան մյուս ռե­կոր­դա­կի­րը` Պետ­րո­սիկ Ղա­զա­րյա­նը: Ախր ա­հա­վոր հա­կա­հի­գի­ե­նիկ է...

Իսկ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆՈՒՄ զար­մա­նա­լի­ո­րեն հա­սել են նրան, որ պաշ­տո­նա­կան փաս­տաթղ­թե­րի մա­կար­դա­կով փո­խում են Հա­յաս­տա­նի քա­ղաք­նե­րի և գյու­ղե­րի ա­նուն­նե­րը: Ինչ­պես տե­ղե­կաց­րել է APA-ն,  Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­ման հա­մա­ձայն՝ Հա­յաս­տա­նում կազմ­ված քա­ղա­քա­ցի­ա­կան կա­ցու­թյան ակ­տե­րի վե­րա­կանգն­ման ժա­մա­նակ տե­ղա­նուն­նե­րը «գրանց­վե­լու են՝ հաշ­վի առ­նե­լով գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­մի­ա­յի հանձ­նա­րա­րա­կան­նե­րը ադր­բե­ջա­նա­կան տե­ղա­նուն­նե­րի հա­մա­պա­տաս­խա­նու­թյան վե­րա­բե­րյալ»: Ո­րոշ­ման հա­մա­ձայն, ե­թե անհ­նար է ստա­նալ ար­տա­սահ­մա­նում ստա­ցած քա­ղա­քա­ցի­ա­կան ակ­տի գրանց­ման գրա­ռու­մը կամ տե­ղե­կու­թյուն այդ մա­սին, ա­պա գրանց­ման բա­ժին­նե­րը կամ հյու­պա­տո­սա­կան վար­չու­թյուն­ներն այդ ակ­տը վե­րա­կանգ­նում են եւ տա­լիս հա­մա­պա­տաս­խան վկա­յա­կան, և  քա­ղա­քա­ցի­ա­կան կա­ցու­թյան ակ­տի վե­րա­կանգն­ման մա­սին տե­ղե­կու­թյունն ու­ղար­կում են գրանց­ման մար­մին (բա­ցի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից), որ­տեղ կա ակ­տի նախ­նա­կան գրան­ցու­մը: Դե, ե­թե մեր գե­րա­գույն գլխա­վոր դա­վա­ճանն ան­ձամբ է օգ­տա­գոր­ծում ՀՀ բնա­կա­վայ­րե­րի թուր­քա­կան ա­նուն­նե­րը, Ադր­բե­ջանն ին­չո՞ւ չպի­տի ա­նի նույ­նը:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում