Մխիթարյանի մասին խոսում են Եվրոպայում, իսկ ռուս ֆուտբոլիստների մասին` ոչ. Տետրաձե
ՍպորտՌուսաստանի հավաքականի նախկին պաշտպան Օմարի Տետրաձեն Championat.com-ի հետ զրույցում նշել է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման կարեւորությունը Ռուսաստանում եւ անդրադարձել թեմային, որ ռուս ֆուտբոլիստները չեն հետաքրքրում եվրոպական ակումբներին.
«1990-ականներին ոչ թե ուղղակի պայմանագիր էին ստորագրում և նստում պահեստայինների նստարանին, այլ խաղում էին։ Իսկ հիմա միայն լուրեր են պտտվում․ Իվանովին ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը» և «Բարսելանան»։ Բայց, արդյունքում բոլորն էլ ավարտում են կարիերան Ռուսաստանի առաջնությունում։ Հենրիխ Մխիթարյանի մասին խոսում են Եվրոպայում, իսկ ռուս ֆուտբոլիստների մասին՝ ոչ»։

