Սլավիկ Գալստյանը` ոսկե, Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալակիր
Սպորտ
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվող ըմբշամարտի միջազգային մրցաշարի 67 կգ քաշայինների պայքարում, Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը եզրափակչում 8-1 հաշվով հաղթեց Ճապոնիայի ներկայացուցչին և դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր։
Իսկ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը 5-1 հաշվով հաղթել է Եգիպտոսի ներկայացուցչին ու դարձել բրոնզե մեդալակիր։

