Իրանը կարող է գերտերությունների, հատկապես՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կողքին, վերածվել տարածաշրջանային առավել կարեւոր գործոնի․ Իրանում հայ պատգամավորի ուշագրավ զրույցը

Հանդիպում

<<Իրավունքի>> զրուցակիցն է հայկական ծագմամբ իրանցի քաղաքական գործիչ, Իրանի իսլամական հանրապետության խորհրդարանի պատգամավոր ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԱՅԱՆԸ։

-Պարոն Շահվերդեան, որպես Իրանում հայ պատգամավոր ինչպե՞ս եք գնահատում հայ-իրանական հարաբերությունները, հատկապես հետպատերազմյան վերջին երկու տարիների ընթացքում։

-Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները, թե՛ 44-օրեայ պատերազմից յետոյ, թէ՛ համավարակի բռնկման օրերին, արձանագրել են զարգացում, մասնաւորապէս՝ առեւտրաշրջանառութեան ծաւալները աճել են՝ հասնելով, շուրջ 600 մլն. դոլարի: Քաղաքական առումով եւս երկու երկրները արձանագրել են յարաբերութիւնների զարգացման միտում, ինչի վկայութիւնն է իրանցի բարձրաստիճան պաշտօնեաների հայաստանեան այցերն, այդ թւում՝ Գլխաւոր դատախազի, ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարի, ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղարի, ինչպէս նաեւ՝ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանի Թեհրան կատարած այցը, եւ բազում այլ երկկողմ հանդիպումներ, փաստում են Իրանի եւ Հայաստանի միջեւ վերջին շրջանում արձանագրւած յարաբերութիւնների խորացման միտման մասին: Եւ, նկատի առնելով տարածաշրջանային իրավիճակը եւ երկու երկրների միջեւ առկայ խորքը պատմական եւ մշակութային ընդհանրութիւնները անհրաժեշտ է արձանագրել, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ առկայ է յարաբերութիւնների խորացման կամք եւ վճռակամութիւն: Իրանը եւ Հայաստանը ի թիւս այլ ոլորտների քայլեր են ձեռնարկում նաեւ զարգացնել մշակութային եւ հասարակական ոլորտների գործակցութիւնների զարգացում, որպէս օրինակ՝ պայմանաւորւել են համատեղ մշակութային եւ հասարակական կապերի զարգացման ուղղութեամբ նախաձեռնութիւններ իրականացնել, այդ թւում՝ քաղաքների միջեւ կապերի սերտացման ծրագրեր, քոյր քաղաքների հռչակման նախաձեռնութիւններ եւ այլն: Իրանի համար Հայաստանը իւրօրինակ կամուրջ է համարւում ԵԱՏՄ- Իրան եւ ԵՄ-Իրան յարաբերութիւններում։

Ինչ վերաբերում է վերջին շրջանին, ապա, Ռուսաստանի եւ Ուկայինայի միջեւ պատերազմը տարածաշրջանային առումով եւս նոր իրողութիւններ թելադրեց: Մասնաւորապէս՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների կիրառման հետեւանքով, ակնկալւում է, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնները նոր մակարդակի բարձրանան, յատկապէս նկատի առնելով փաստն, որ Իրանն երկար տարիներ է ինչ դիմակայում է արեւմտեան պատժամիջոցներին: Այսպիսով, Իրանը կարող է գերտէրութիւնների կողքին, յատկապէս՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կողքին, վերածւել տարածաշրջանային առաւել կարեւոր գործօնի, ինչը կամրապնդի Իրանի կարեւոր ազդեցութիւնը տարածաշրջանում:
-Ինչ աշխարհաքաղաքական զարգացումներ ակնկալել Պուտինի եւ Էրդողանի Իրան այցից յետոյ։
-Անհրաժեշտ է ընդգծել Աստանայի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումները եւ յատկապէս Իսլ. յեղափոխութեան առաջնորդի այդ ուղղութեամբ կատարած շեշտադրումները: Իսլ. յեղափոխութեան առաջնորդը հանդիպումների ընթացքում շեշտել է, որ եթէ Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակելու քաղաքականութիւն լինի, ապա Իսլամական Հանրապետութիւնը դէմ կը լինի նման որոշմանը, քանի որ այդ սահմանը հազարաւոր տարւայ վաղեմութիւն ունեցող հաղորդակցության ճանապարհ է: Ինչ վերաբերում է երկու երկրների նախագահների Թեհրան կատարած այցին եւ Աստանայի գագաթնաժողովի արդիւնքներին ու ակնկալիքներին, ապա, գագաթնաժողովի առանցքում եղել է տարածաշրջանային կոֆլիկտներում երրորդ ուժերի միջամտութեան բացառման հարցը: Ինչպէս Իրանի, Ռուսաստանի, եւ Թուրքիայի ղեկավարների համատեղ յայտարարութեան տեքստում է ասւում, նրանք պայմանաւորւել են ընդլայնել եռակողմ ձեւաչափը ե՛ւ գագաթաժողովի առանցքային հարցի՝ սիրիական խնդրի լուծման, ե՛ւ դրանից դուրս համագործակցութիւնների ծաւալման քայլերով: Այդուհանդերձ, առանցքային էր, այդ օրերին Իրանի հէնց այն յայտարարութիւնն, որ դէմ է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխությանը։
 
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում