«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Միջքաղաքային տրանսպորտային համակարգը միտումնավոր ոչնչացվում է հօգուտ քրեաօլիգարխիկ տնտեսության

ՍԻՄ-Տեսանյութեր

Միջքաղաքային հասարակական տրանսպորտի վիճակը  նիկոլականները հասցրել են  սարսափելի վիճակի: Օրինակ` Կոտայքի մարզը պրակտիկապես կտրվել է մայրաքաղաքից, հատկապես Չարենցավան ու Հրազդան քաղաքները: Եթե ժամանակին այդտեղից աշխատում էին երթուղային տաքսիներ ու ավտոբուսներ, ինչպես նաեւ ամեն օր կար գնացք, ապա այսօր գնացքը աշխատում է միայն  ուրբաթից կիրակի, իսկ  ավտոբուսներն ու  երթուղային տաքսիներն ընդհանրապես վերացել են: Առավոտները  Հրազդանում հարյուրավոր մարդիկ  կուտակվում են  Երեւան հասնելու հույսով: Սակայն  տրասնպորտից աշխատում է  միայն  6-7 տեղանոց տաքսիները, որի մեջ խցկվում են, երբեմն, 9 մարդ:

Նույն վիճակն է ստեղծվում Երեւանում, երբ երեկոյան մարդիկ վերադառնում են  մայրաքաղաքից  մարզեր: Եթե անցնեք  «Ռայկոմի» կանգառի մոտով, ապա կտեսնեք հարյուրավոր մարդկանց, որոնք սպասում են իրենց հերթին Չարենցավան կամ Հրազդան մեկնելու համար: Այդտեղ են նաեւ  6-7 տեղանոց ավտոմեքենաները, ինչը արդյունքում ստեղծում է խցանում ու վթարային իրավիճակներ:

Եթե նորմալ երկրներում  միջքաղաքային տրանսպորտը  աշխատում է ավտոկայանից ավտոկայան, ավտոկայաններում փակցված են  երթուղիների հստակ ժամերը, վաճառվում են տոմսեր, ապա Հայաստանում նիկոլական ապօրինի տնտեսության պարագայում  ավտոկայանները որպես  փոխադրամիջոցների հավաքատեղի գրեթե չեն աշխատռում: Դրա փոխարեն ձեւավորվել են այդպիսի փոխադրամիջոցների  ապօրինի հավաքատեղեր: Ինչպես նշեցինք, օրինակ Կոտայքի մարզը մեկնում են  Ռայկոմից,  Գյումրի մեկնող 6-7 տեղանոցները հավաքվում են Բարեկամություն մետրոյի մոտ, կան այլ քաղաքներ մեկնողների հավաքատեղիները, ինչը նույնպես ստեղծում է խառնաշփոթ, կուտակումներ, խցանումներ եւ վթարային իրավիճակ:

Այս ամենը  իրականում կատարվում է  նրա համար, որպեսզի ստվերային տնտեսության միջոցով ձեւավորվեն գերշահույթներ: Բոլոր նման  ինքնաբուխ «ավտոկայաններում» կան «գիծ նայողներ», ովքեր հարկեր են հավաքում  տաքսիների վարորդներից: Ցանակացած մեկը չի կարող գնալ եւ այդտեղից ուղեւոր վերցնել: Դրա համար նա պետք է գրանցվի գիծ նայողի մոտ ու մտնի հերթի մեջ: Ընդ որում, գրանցվելը այդքան էլ հեշտ չէ, այդտեղ էլ պետք է ծանոթ ունենաս: Մի խոսքով դասական  քրեաօլիգարխիկ համակարգ: Թե ո՞ւմ գրպանն են գնում գիծ նայողների  կողմից հավաքված  գումարները պարզ չէ: Իսկ գումարները հսկայական են: Օրինակ, եթե նախորդ տարի  նման կարգով  Մարալիկից Երեւան  տեղափոխումը մեկ քաղաքացու համար արժեր 1500 դրամ, ապա այս տարի  հարդեն 3000 դրամ:

Սեփ. լրատվություն

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան