Իսպանական ակումբներից էլ ունեի առաջարկներ, բայց ոչ ցանկալի. Սևիկյան
ՍպորտՌուսական «Նիժնի Նովգորոդի» նորեկ Էդգար Սևիկյանը խոսելով իր ապագայի մասին նշել է, որ թեեւ առաջարկներ ուներ իսպանական ակումբներից, դրանք այդքան էլ ցանկալի չէին որպես տարբերակ եւ չնայած դրան ապագայում Եվրոպա վերադառնալու ցանկություն ունի.
«Այս փուլում ցանկանում եմ կատարելագործվել, ցուցադրել լավագույն խաղս ու օգնել թիմին` լավ արդյունքներ ցույց տալ։
Առաջարկներ ունեի ՌՊԼ-ի այլ ակումբներից, բայց չեմ խոսի այդ մասին: Իսպանիայում կային տարբերակներ, բայց ոչ ցանկալի։ Ապագայում Եվրոպա վերադառնալու ցանկություն ունեմ»,- Սևիկյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը հանդես էր գալիս «Լեւանտեում»։

