Նախկինում նիկոլյան նախարարի, ներկայումս ընդդիմադիր պատգամավորի` ԱԺ վերադառնալու և միութենական միությանը դեմ լինելու անհավասարակշիռ արգումենտները

Ներքաղաքական

Խորհրդարանական ընդդիմության տարբեր ներկայացուցվիչներ հայտարարում են, որ սեպտեմբերից իրենք օրակարգով վերադառնալու են խորհրդարան։ Իսկ մինչ այդ ո՞ւմ օրակարգով էին խորհրդարանում, որն՞ է նրանց օրակարգը, ինչո՞ւ «փողոցից տուն չենք գնալու» լոզունգներով մարդկանց փողոց հանածները այսօր ո՛չ փողոցում են, ո՛չ խորհրդարանում այս եւ այլ հանրությանը ուզող հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով «Իրավունքը» զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր (ոչ վաղ անցյալում` նիկոլյան հեղափոխությամբ տոգորված Գյուղատնտեսության նախարարի պորտֆելը զբաղեցրած) ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

-Պարոն Խաչատրյան, Ձեր գործընկերները հայտարարել են, որ սեպտեմբերից Ձեր իսկ օրակարգով վերադառնալու եք խորհրդարան, ինչը հանրության մոտ առնվազն զարմանք է առաջացրել: Նախ այսքանից հետո խորհրդարան վերադառնալու Ձեր որոշումը, ապա նաեւ պարզ հարց է առաջանում` մինչ այդ ո՞ւմ օրակարգով էիք խորհրդարանում: 

-Տարբեր մարդիկ տարբեր դիտարկումներ, ենթադրություններ, կանխատեսումներ  են անում, եւ բոլորին անդրադառնալը իմաստ չունի, ժամանակի վատնում է: 

-Դուք իմ հարցին, այնումամենայնիվ, խնդրում եմ պատասխանեք:

-Մենք հայտարարել եւ հայտարարում ենք, որ խորհրդարանական գործիքակազմը կօգտագործենք մեր սեփական օրակարգը առաջ տանելու համար: Իսկ մեր սեփական օրակարգը այն օրախնդիրներն են, որոնք ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեն: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Արցախի հարցին, հայ-թուրքական հարաբերություններին, հնարավոր խաղաղության պայմանագիրն եւ այլն: Սրանք հարցեր են, որոնք ՀՀ-ի համար գոյութենական նշանակություն ունեն, այլ ոչ թե` սեղանին աղ դրվի, թե ոչ: Հիմա, արդյունավետ կլինի, թե ոչ ցույց կտա ժամանակը:

-Այսինքն Դուք էլ եք լավատեսական կանխատեսումներով որոշել վերադառնալ խորհրդարան:

-Գիտեք, չլինելով խորհրդարանական մեծամասնություն, իհարկե մենք չենք ակնկալում, որ  մեծամասնությունը ականջալուր կլինի բանականության կոչին եւ կքննարկի այդ օրակարգերը ընդդիմության հետ: Մենք նման փորձեր բազմաթիվ անգամներ ունեցել ենք: Մասնավորապես, նրանք տապալեցին հայ-թուրքական հարաբերությունների մասին լսումները, հետո տապալեցին Շուշիի դեկլարացիայի հետ կապված արտահերթ նիստը եւ այսպես շարունակ: Բայց մենք շարունակելու ենք բարձրաձայնել երկրի համար օրակարգային հարցերը, անկախ նրանից, դա ում դուր կգա` ում ոչ:

-Բայց ի սկզբանե վստահ լինելով, որ ընդամենը բարձրաձայնելու եք ա՞յո:

- Դե գիտեք, մեզ չի հաջողվել մինչ օրս, որովհետեւ խորհրդարանական մեծամասնությունը ընդամենը Կառավարության քաղաքականության դակողի քաղաքականություն է իրականացնում: Իսկ Կառավարության վարած քաղաքականությունը երկիրը տանում է դեպի մութ ապագա: Եթե իհարկե ապագա կմնա: Լավատես ենք, թե հոռետես, մենք նման բան չենք ասել, որովհետեւ դրանք քաղաքականության մեջ չօգտագործվող եզրույթներ են: Մենք անում ենք այն ինչ գտնում ենք ճիշտ:

-Այսինքն գնալու եք խորհրդարան բարձրաձայնելու համար ընդամենը, ուրեմն փոխնախագահի պաշտոնում ո՞ւմ եք առաջադրելու:

-Բայց ով ասաց, որ մենք պետք է առաջադրենք:

-Բա...

-Գիտեք խորհրդարանական մեծամասնությունը խորհրդարանական ճգնաժամ առաջացրեց այն պահից, երբ որոշեց, որ իրենք կարող են խորհրդարանում իրենց պահել այնպես, ինչպես Ալիեւն է իրեն պահում բանակցություններում:

-Այդ դեպքում ո՞ւր եք գնում նման պայմաններում:

-Դուք ի՞նչ եք առաջարկում: Դրա համար մենք ասում ենք, որ նման մեծամասնությունը վտանգ է երկրի համար:

-Լավ, Դուք ի՞նչ եք առաջարկում այդ վտանգից ձերբազատվելու համար:

-Դուք կարող եք միանալ մեր պայքարին` մեծացնելով մեր շարքերը, որպեսզի կարողանանք այդ մարդկանց տուն ուղարկել:

-Ի դեպ, պայքարի հետ կապված, ի սկզբանե ասում էիք,  «փողոցից տուն չենք գնալու», բայց հիմա ո՛չ փողոցում եք, ո՛չ խորհրդարանում: 

-Վրանները մեր պայքարի ձեւերից մեկն է եղել, երբ մենք ասում ենք շարունակելու ենք փողոցային պայքարը դա չի նշանակում, որ պարտադիր ամեն օր փողոցում պետք է լինենք: Կարեւորը մենք մեր պայքարից հետ չենք կանգնում:

-Իշխան Սաղաթելյան հայտարարեց, որ անկախ ամեն ինչից «ՀՅԴ»-ն շարունակելու է պայքարը: Սա ի՞նչ է նշանակում, որ մնացած ուժերը հետքայլ ե՞ն արել, ներքին խմորումնե՞ր կան շարժման ներսում:

-Չէ՛, չեմ կարծում, համենայնդեպս որեւէ քաղաքական ուժ չի հայտարարել, որ ինքը դուրս է գալիս: Ուղղակի ցույց ենք տալիս, որ հենց «ՀՅԴ»-ն է նպատակաուղված շարունակել ու շարունակում պայքարը, ընդամենը սրա մասին է խոսքը:

-Այսինքն մյուսների դեպքում կասկածներ ունե՞ք ամեն դեպքում, որ մինչեւ վերջ չեն գնում:

-Չէ՛, ես ասեցի ինչ էր այդ հայտարարության իմաստը, էլի եմ կրկնում անգամ պարոն Ղազինյանը մանդատը վայր դնելով շարունակում է պայքարը: Ուղղակի Իշխան Սաղաթելյանը «ՀՅԴ»-ի անունից է խոսել զուտ: Խնդրում եմ ավարտենք:

-Շատ լավ, ես էլի հարցեր ունեմ: Ինձ հետաքրքիր էր նաեւ «ՀՅԴ»-ի տեսակետը եւ անձամբ Ձեր` ՌԴ -ի հետ միութենական պետության մաս կազմելու գաղափարի վերաբերյալ:

- Նման հարց կա՞ օրակարգում:

-Այ՛ո, այդ հարցը առաջ քաշող լուրջ քաղաքական ուժեր կան:

-Ով է առաջ քաշում, Փաշինյա՞նը:

-Ո՛չ, օրինակ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

-Հայկ Բաբուխանյանին ամենայն հարգանքով եմ վերաբերում, բայց այդ շարժման մասին առաջին անգամ եմ լսում: 

-Զարմանալի է, որովհետեւ շարժումը իրականացրել է մի շարք հանրապետական մաշտաբի միջոցառումներ` ուղղված հայ-ռուսական բարեկամության սերտացմանը: Որը, օրինակ կարող էիք կազմակերպել նաեւ Դուք, որպես պատգամավոր:

-Ներողություն եմ խնդրում, նորից եմ կրկնում ամենայն հարգանքով Հայկ Բաբուխանյանի նկատմամբ, ես այդ մասին տեղյակ չեմ:

-Լավ, իսկ Ձեր տեսակետին վստահ եմ տեղյակ եք:

-Նման օրակարգ մենք չունենք, եթե նման օրակարգ երկրի առաջ դրվել է, ուրեմն դա արվել է Փաշինյանի օրոք: ՀՅԴ-ն դեմ է, բնականաբար միութենական պետության ստեղծմանը, որովհետեւ ՀՅԴ-ի համար ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանը սակարկման ենթակա չէ:

-Իսկ, ո՞վ է Հայաստանի անկախությունը սակարկում:

-Դուք նկատի ունեք Բելառուսի օրինակով` ճի՞շտ է: 

-Ճիշտ է:

-Մենք դեմ չենք հարաբերությունների սերտացման Ռուաստանի հետ, բայց մենք դեմ ենք այս տարբերակով միութենական պետությանը: Այսքանը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում