«Դժվար է կազմակերպել պապայի համերգն առանց իր ներկայության». Մանե Գրիգորյանը՝ Արթուր Գրիգորյանին նվիրված համերգի մասին

Մշակութային

Հուլիսի 28-ին կայանալու է Արթուր Գրիգորյանին նվիրված «Երեկ, այսօր և հավերժ...» խորագրով համերգը, որի ընթացքում կհնչեն հեղինակային հին և նոր սիրված երգերը ` Սարոյի, Արա Մարտիրոսյանի, Սոնա Ռուբենյանի, Էրիկ Կարապետյանի, Շուշան Պետրոսյանի, Արսեն Սաֆարյանի, Նունե Եսայանի, Արամոյի, Արթուր Իսպիրյանի, Էմմա Պետրոսյանի, Վարդան Բադալյանի և էլի շատ սիրված արտիստների կատարումներով:

Tert.am Life-ի հետ զրույցում Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը ներկայացրել է միջոցառման մանրամասները:

«Դեռևս մինչև համավարակը Տիգրան Վիրաբյանն առաջարկել էր պապային կազմակերպել մեծ համերգ և՛ Արցախում, և՛ Երևանում: Սկսեցինք քննարկումները՝ ո՞ր արտիստները պետք է ելույթ ունենան, ի՞նչ երգեր են հնչելու, ինչպիսի՞ ձևաչափով է դա մատուցվելու, որոշվել էր, որ պետք է աշխատենք Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, մտածում էինք՝ Արցախում որտե՞ղ իրականացնել համերգը, բայց սկսվեց համավարակը և աշխատանքները կանգ առան, ինչից հետո սկսվեց պատերազմը, իսկ հետպատերազմյան շրջանում դժվար էր վերականգնվել և մտածել համերգ կազմակերպելու մասին»,- ասաց նա:

Մանե Գրիգորյանը հավելեց, որ հետպատերազմյան շրջանում համերգները մեկնարկել են հենց Արցախից․ «2021 թվականի հունիսին որոշեցինք վերսկսել աշխատանքները, Արցախի զորամասերում սկսեցինք համերգների շարք  և որոշեցինք վերադառնալուն պես մտածել երևանյան համերգի մասին, բայց այդ փուլում արդեն սկսվեցին  պապայի առողջական խնդիրները,  բուժումները և ժամանակ չկար այդ հարցերին անդրադառնալու: Հայրիկի մահվանից հետո Տիգրան Վիրաբյանի հետ որոշեցինք ի վերջո իրականացնել գաղափարն ու ինչպես ասում է հենց ինքը՝ իրականացնել կիսատ թողած խոստումները»,- նշեց Մանե Գրիգորյանը:

 Խոսելով օրվա ընտրության մասին Մանեն հիշեցրեց, որ հուլիսի 31-ին Արթուր Գրիգորյանը կդառնար 64 տարեկան: «Որոշեցինք ծննդյան ընդառաջ կազմակերպել համերգը: Արտիստների ընտրությունը ևս եղել է պապայի հետ, Սերգեյ Սմբատյանի և իր թիմի հետ արդեն մեկ ամիս է մենք անցել ենք աշխատանքի, համերգին  նախապատրաստվում ենք ինտենսիվորեն, բայց բավականին դժվար է կազմակերպել պապայի համերգն առանց նրա ու ամեն որոշում կայացնելիս մտածում ենք՝ ինքն ինչպես կաներ ու կասեր»,- ասաց նա:

https://www.tert.am/life/am/news/2022/07/26/mane/81509

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում