Կինոյի տան սրտում գարեջրատուն են կառուցում

Մշակութային

եռեւս մայիս ամսին Վարչական դատարանի որոշմամբ կասեցվել է Կինոյի տան ներքին բակում կառուցվող գարեջրատան շինարարությունը, սակայն ըստ Հայաստանի կինոգործիչների միության նախագահի Հարություն Խաչատրյանի՝ Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանը անտեսում են դատարանի որոշումը, եւ շինարարությունը շարունակվում է բուռն կերպով: Բետոնապատվում է ծառերից ու թփերից կտրված բակը, իսկ իրենց դիմումները քաղաքապետարանի «թեժ գծին» արդյունք չեն տալիս: Այս թեմայով Կինոյի տանը կայացած ասուլիսում Կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանն ասաց, որ ասուլիսը հրավիրել են որպես վերջին հնարավորություններից մեկը` չարչրկված խնդրին կրկին անդրադառնալու համար, որը լուծում չի ստանում. «Սա բողոքի հերթական արտահայտությունն է երեւույթի դեմ, որը երկար ժամանակ չի կանխվում»: Նա ընդգծեց, որ տեւական պայքարից հետո հասել էին այն փուլին, որ վարչական դատարանի որոշմամբ կասեցվել է ապօրինի շինարարությունը, սակայն Երեւանի քաղաքապետարանն ու քաղաքապետը արհամարհում են դատարանի որոշումը: Հարություն Խաչատրյանը նախ հիշեցրեց, թե վերջին մի քանի տարում ինչեր են ստեղծել ու բարեկարգել` Սինեմատեկ, ֆիլմադարան, դահլիճների օդափոխության համակարգ, կինոդպրոցը: «Քաղաքապետարանը պետք է երջանիկ լիներ, որ քաղաքում կա նման հնարավորություն, բայց շատ տգեղ միջոցներ է ձեռնարկել, որովհետեւ պաշտպանում է մեր բակում գարեջրատուն կառուցող հանցագործներին` կեղծված փաստաթղթերով: 1000 անգամ դատարաններով ու իրավաբաններով ապացուցելուց հետո շարունակվում են նույն արհամարհանքն ու անտարբերությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/07/27/1282464/

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում