Ադրբեջանը՝ որպես Թուրքիայի օպերատոր պանթյուրքական գաղափարների իրականացման ծրագրերում

Վերլուծություն

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Օրերս Ղրղզստանի Չոլփոն-Աթա հանգստարանային քաղաքում կայացել է Թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների (TÜRKON) 24-րդ համաժողովը, որին մասնակցել են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևը, արտաքին հետախուզության կազմակերպության պետի տեղակալ Սամիր Իսմաիլովը, Ղրղզստանի և Ղազախստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարները, Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության պետը։

Հանդիպմանը քննարկված հիմնական հարցերի շարքում առանձնացվել են մի շարք տարածաշրջաններում արձանագրված միջազգային ահաբեկչական, անջատողական սպառնալիքների աճը, միջազգային բնույթի հանցագործությունների կանխմանն առնչվող հարցեր և այլն։
 
Այս համատեքստում, բնականաբար, ադրբեջանցի պաշտոնյաներն ընդգծել են որոշ հարևան երկրներից բխող արմատական և ռևանշիստական շրջանակաների սպառնալիքների մասին՝ թիրախավորելով ենթադրաբար Հայաստանը և Իրանը։
Այդուհանդերձ, չնայած TÜRKON-ը գործում է 1998 թ.-ից, այնուամենայնիվ վերջին շրջանում նաև այս ոլորտում թյուրքալեզու պետությունների համագործակցության ակտիվացումը որոշակիորեն նպատակային քաղաքական ուղեգիծ է դարձել։ Այս հանգամանքը կարելի է պայմանավորել նաև Թուրքիայի հավակնություններով և դրանց իրականացման ճանապարհին արձանգրվող որոշ ինստիտուտցիոնալ խնդիրներով, որոնք արձանագրվեցին նաև ընթացիկ տարվա սկզբին Ղազախստանում տեղի ունեցած զարգացումների ընթացքում, երբ թյուրքական պետությունները միավորող որևէ կառույց չկարողացավ միջամտել գործընթացներին՝ զիջելով հնարավորությունը ՀԱՊԿ-ին։
 
Այս համատեքստում ընթացիկ տարվա ընթացքում նկատվում է թյուրքական պետությունների համախմբան ոլորտում հատկապես թուրք-ադրբեջանական ջանքերի ակտիվացում, այդ թվում նաև անվտանգային-հետախուզական ոլորտում։ Չնայած, որ դեռևս 2021թ. նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայացած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին կառույցը վերանվանվել էր Թյուրքական պետությունների կազմակերպության՝ դրանից բխող բովանդակային կազմակեպա-իրավչական և գործառույթների շրջանակների ընդլայնման իրողությամբ։
Ընդ որում, առանձնակի սերտացում է նկատվում հատկապես Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում, որոնք դրսևորվում են նաև հետախուզական, անվտանգային ոլորտներում երկկողմ իրավական բազայի ընդլայման իրողությամբ։
 
Ընդ որում, այս ուղղությամբ Բաքուն կարծես ստանձնել է Անկարայի հատուկ օպերատորի դերը՝ ստանձնեով և կիսելով որոշ նախաձեռնողական պարտավորություններ։ Գուցե նաև սա է պատճառը, որ Չոլփոն-Աթայում Ադրբեջանը ներկայացված էր միաժամանակ 2 ոլորտային պաշտոնյաների տեսքով։
Ըստ էության, նաև այս ուղղությամբ թուրք-ադրբեջանական ջանքերի ակտիվացումը բնական և կանխատեսելի ուղեգիծ է` հաշվի առնելով հատկապես ներկա աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված նոր «բևեռ» ձևավորելու Անկարայի ծրագրերը, որոնք առանձին խնդիրների դեպքում կարող են ծառայեցվել նաև կազմակերպության անդամ երկրների նեղ խնդիրները լուծելու օրակարգերին։»
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում