Հենրիխ Մխիթարյանը DAZN-ի «Inside Inter» հաղորդման ժամանակ անդրադառնալով է «Ռոմայից» հեռանալու թեմային, հաստատել է, որ հռոմեական ակումբը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ արել է ամեն ինչ նրան թիմում պահելու համար.
«Ոչ միայն Մոուրինյոն, այլ ակումբի ղեկավարությունը եւս ամեն ինչ արել են, որպեսզի ես թիմում մնամ, սակայն մենք չկարողացանք համաձայնության գալ և որոշեցի հեռանալ թիմից։ Դրանից շահեցինք բոլորս։ Ես ինձ լավ եմ զգում, իսկ «Ռոման» ավելի է ուժեղացել թիմ հրավիրելով Դիբալային։ Ֆուտբոլն արագ է փոխվում, 33 տարեկանում ես ցանկանում եմ առաջ գնալ»,- նշել է Մխիթարյանը։

