«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թունքվոր ձուլարան Երեւանի մեջ: Ցեղասպանության շարունակության մի ձեւ էլ սա է

Տնտեսություն

Բուսաբանական այգու մոտ, որտեղ նաև  Ծառավ աղբյուր թաղամասի բազմաթիվ բնակելի շենքեր կան, նիկոլականները որոշել են պղնձաձուլարան կառուցել: Կառավարությունում, ասում են, «դաբրոն» տվել է անձամբ Նիկոլը:  Այդ թունավոր գործարանը պատկանելու է   «Քոփփեռ» ընկերությանը, որի ղեկավարի անունը հույժ գաղտնի է պահվում եւ  տեղեկություններ չկան թե դրանք ո՞ր երկրից են ու ի՞նչ ազգության: Դեռ անցած տարվանից, երբ Ավանի բնակիչներն իմացան այդ խայտառակ որոշման մասին, բողոքում եւ ընդվզում էին, սակայն անօգուտ: Գործի են դրված մեծ փողեր, որի համեմատ բնակիչների առողջությունը Հայաստանի «դուխով» կառավարության համար ոչինչ չարժի: Հարց է ծագում, ո՞ւմ եւ ինչո՞ւ է պետք երեւանցիների հանգստյան գոտու հենց հարեւանությամբ կառուցել թունավոր ձուլարան: Ինչու այն չի կարելի կառուցել քաղաքից անվտանգ հեռավորության վրա: Ավելին, այդ թաղամասում ապրում են շուրջ 10 հազար մարդ, հիմնականում երիտասարդ ընտանիքներ, քանի որ ժամանակին` նախորդ իշխանության կողմից, այն հիմնադրվեց, որպես  երիտասարդ ընտանիքներին աջակցության ծրագիր: Իսկ գուցե հենց այստե՞ղ է հարցի բանալին, գուցե խնդիրը հենց երիտասարդության առողջությունը քայքաե՞լն է: Ցեղասպանության շարունակության մի ձեւ էլ սա է: Չէ, որ առանց այդ էլ Երեւանի օդի աղտոտումը մի քանի անգամ գերազանցում է նորմատիվները: Այստեղից նաեւ մի շարք հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի, շեշտակի աճ:  

Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել Ավանում ձուլարան կառուցելու «Քոփփեռ» ՍՊԸ-ի նախագծին: Ըստ փորձաքննության եզրակացության`  պարզվել է, որ սանիտարական պաշտպանիչ գոտու համապատասխան հեռավորությունը բնակավայրերից պահպանված չէ: Բացի դրանից, գնահատման հաշվետվությունում չի ներկայացվել ածխածնի օքսիդի և ալյումինի օքսիդների արտանետումների համար ցրման հաշվարկի արդյունքները:

Նախագծվող ձուլման տեղամասից ընդամենը 600 մ հեռավորության վրա գտնվում է Երևանի աղի հանքը, դեղագործական գործարանը: Այսինքն թունավոր արտանետումները ներթափանցելու են սննդի եւ դեղերի մեջ: 

Նախատեսվում է գունավոր մետաղների ջարդոններից տարեկան ստանալ 1800 տ պղնձի, ալյումինի և դրանց համաձուլվածքների ձուլակոճղեր: Ընկերությունը նաև նախատեսում է կազմակերպել բանեցված կապարե կուտակիչների պահեստ: Բանեցված կապարե կուտակիչները պատկանում են վտանգավորության 3-րդ դասին:

նախորդ տարվա սեպտեմբերի 16-ին Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում իրականացվել է հանրային քննարկում, որտեղ մեծ թվով բնակիչներ արտահայտել են իրենց դժգոհությունը՝ նախատեսված գործունեության վերաբերյալ:  Ձուլարան կառուցելու շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման առաջին փուլը նախատեված է եղել դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին: 

Այսօր կրկին լսումներ էին հրավիրված այդ հարցով: Ամիսներ անց, այսօր նորից քննարկում եղավ, որին, ինչպես նախկինում, Ավան վարչական շրջանի բնակիչները հրավիրված չեն եղել, սակայն, բնականաբար դեմ են այդ հանգամանքին. «մենք պատրաստ ենք պիկետներ դնել, եթե սկսվեն շինաշխատանքները»:

 

 

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան