ՓՐԿԵԼ ՇԱՐՔԱՅԻՆ ՄԵՆԵՋԵՐ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Վերլուծություն

Ղրղզա­կան Չոլ­պոն Ա­թա քա­ղա­քում տե­ղի ու­նե­ցող թուր­քա­լե­զու երկր­նե­րի անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի XXIV նիս­տի ժա­մա­նակ Ադր­բե­ջա­նի պե­տա­կան անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար Ա­լի Նա­գի­և­ը հայ­տա­րա­րել է. «Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի մի­ջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վո­րե­լու դեմ Հա­յաս­տա­նի ռև­ան­շիստ ընդ­դի­մա­դիր­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը վճռա­կա­նո­րեն կանխ­վե­լու են»:

ԲԱ­ՑԱ­ՀԱՅՏ ԹՈՒՐ­ՔԱ­ԿԱՆ Ա­ՋԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒՆ ՀՈ­ՂԱ­ՏՈ­ՒԻՆ

Ո՛չ, հար­գե­լի՛ ըն­թեր­ցող­ներ, ան­նախ­ա­դեպ շո­գե­րը կապ չու­նեն և ձեր աչ­քին չի ե­րև­ա­ցել: Մեջ­բե­րումն էլ ճշգրիտ է, Ադր­բե­ջա­նի գլխա­վոր КГБ-ականն ի­րոք այդ­պի­սի բան հրա­պա­րա­կավ ա­սել է: Եվ թուրքն ի­րոք այդ աս­տի­ճա­նի լկտի ու բա­ցա­հայտ ձև­ով մի­ջամ­տում է մեր երկ­րի ներ­քին գոր­ծե­րին: Ինչ վե­րա­բե­րում է Նի­կո­լին, ա­պա նա մեր երկ­րի ղե­կա­վա­րը չէ, թե­կու­զև լրիվ աղ­բա­նո­ցա­յին ո­րա­կի: Սերժ Սարգ­սյա­նը տվել է ճշմա­րիտ տեր­մի­նա­բա­նու­թյու­նը` իր հար­ցազ­րույց­նե­րում այդ հո­ղա­տո­ւին ո­րա­կե­լով «կա­պի­տու­լյանտ» և «Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րիչ»: Այ­սինքն` նա վար­չա­պետ չէ, ան­գամ ոչ լե­գի­տիմ և ու­զուր­պա­տոր, նա սոսկ կա­ռա­վա­րիչ է` մե­նե­ջեր, go­u­ver­ne­ur, уп­рав­ля­ю­щий... իսկ թուր­քե­րեն այդ կար­գա­վի­ճակն ինչ­պես է կոչ­վում` ըն­թեր­ցո­ղը կա­րող է ինք­նու­րույն նա­յել Գուգլ թարգ­մա­նի­չով: Սոսկ օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կար­գի գլուխ, ո­րը ոչ մի կապ չու­նի երկ­րի ու ազ­գի հետ:

Լպիրշ ա­զե­րի ու­ժա­յի­նի հայ­տա­րա­րու­թյան առն­չու­թյամբ քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բա­րյա­նը նկա­տում է. «Ահա և վե՛րջ. Ադր­բե­ջա­նի թիվ մեկ չե­կիս­տը՝ Նա­գի­և­ը շատ պարզ ա­սել է, որ Հա­յաս­տա­նում Նի­կոլ Ար­ցա­խա­տո­ւի իշ­խա­նու­թյան պահ­պան­ման ե­րաշ­խա­վո­րը թուրք-ադրբե­ջա­նա­կան տան­դեմն է, և ի­րենք բո­լոր մի­ջոց­նե­րով պաշտ­պա­նե­լու են ի­րենց դրա­ծո­յի՝ Նի­կոլ Ան­հո­ղի իշ­խա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նում: Էլ ի՞նչ պետք է ա­նի Նի­կոլ Ան­հողն ու ի՞նչ պետք է ա­սեն թուր­քե­րը, որ վեր­ջա­պես հա­յաս­տա­նյան հա­սա­րա­կու­թյու­նը հաս­կա­նա, որ քայ­լիստ­նե­րի և նրանց ֆյու­րե­րի իշ­խա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նում հա­կա­պե­տա­կան և հա­կա­հայ­կա­կան են: Տես­նե­լով հա­յաս­տա­նյան հա­սա­րա­կու­թյան, հիմ­նա­կա­նում անգ­րա­գետ և ստա­մոք­սով մտա­ծող զանգ­վա­ծի նի­կո­լա­պաշ­տու­թյու­նը` թուր­քերն այն աս­տի­ճա­նի են ա­պա­հով ի­րենց զգում, որ ար­դեն չեն էլ թաքց­նում, որ հենց ի­րենք են Նի­կո­լին իշ­խա­նու­թյան բե­րել Հա­յաս­տա­նում՝ հա­մոզ­ված լի­նե­լով, որ նի­կո­լա­պաշտ­նե­րը, ժեխն ու փթի­րը, մի­և­նույնն է, կերկր­պա­գեն ի­րենց կուռ­քին»:

Այս ֆե­նո­մե­նին անդ­րա­դառ­նում է և քա­ղա­քա­գետ Հրանտ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը, որ մատ­նան­շե­լով, որ ո­րոշ ժա­մա­նակ անց էլ Չա­վու­շօղ­լուն էր երկ­րոր­դում Նա­գի­և­ին` նման մե­ղադ­րանք­ներ ներ­կա­յաց­նում Հա­յաս­տա­նի ընդ­դի­մու­թյա­նը, եզ­րա­կաց­նում է. «Հե­տև­ու­թյու­նը մեկն է՝ Թուր­քի­ա­յի ու Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը շատ ա­վե­լի լավ են հաս­կա­նում Ե­րև­ա­նում ապ­րի­լից սկիզբ ա­ռած բո­ղո­քի ակ­ցի­ա­նե­րի ու Դի­մադ­րու­թյան շարժ­ման ար­ժե­քը, քան նույ­նիսկ շատ ընդ­դի­մա­դիր հայ գոր­ծիչ­ներ: Նրանք տես­նում են, որ փո­ղոց դուրս ե­կած ժո­ղո­վուր­դը ռե­ալ ի­րա­վի­ճակ է փո­խում տա­րա­ծաշր­ջա­նում: Ու նա­և հաս­կա­նում են, որ ի­րա­վի­ճա­կը կա­րող է ի հա­կա­ռակ ի­րենց շա­հե­րի շրջվել»:

Եվ այդ ա­մե­նը` ընդ­դի­մա­թյան այ­սօր­վա հան­րա­նա­վա­քին ըն­դա­ռաջ: Այդ­քան ճոխ ու այդ­քան բա­ցե­ի­բաց: Ժո­ղովր­դա­կան խոս­քով ա­սած` «թա­մամ խոս­քը է­շին են ա­սում», տվյալ դեպ­քում թշնա­մին ա­սում է ա­յդ «թա­մամ խոս­քը», բայց պարզ­վում է, որ ու­նենք է­շից էլ ան­հաս­կա­ցող­ներ կամ այդ­պի­սին ձև­ա­ցող­ներ: Քա­ղա­քա­գե­տը նա­և այս­պի­սի հետգ­րու­թյուն է ա­նում. «Գի­տեմ՝ շա­տե­րին կա­րող է դա ծի­ծա­ղե­լի թվալ, բայց մեր պե­տու­թյու­նը պար­զա­պես պար­տա­վոր է ա­պա­հո­վել բո­ղո­քի ա­լի­քը ա­ռաջ­նոր­դող գոր­ծիչ­նե­րի անվ­տան­գու­թյու­նը: Ի վեր­ջո, նրանց սպառ­նում են թշնա­մի երկր­նե­րի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը»: Պե­տու­թյու­նը... բայց պե­տու­թյուն այ­սօր ներ­կա­յաց­նող կա՞, ու­ժա­յին կա­ռույց­նե­րում դեռ պահ­պան­վե՞լ են երդ­մանն ու կա­նո­նադ­րու­թյա­նը հա­վա­տա­րիմ սպա­ներ:

Խուն­տան այն­քան բա­ցա­հայտ ներ­կա­յաց­նում է թուրք օ­կու­պանտ­նե­րի շա­հե­րը, որ անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը քաղ­բան­տար­կյալ Չա­լա­բյա­նի` կա­լան­քից ա­զատ­վե­լը ո­րա­կում է. «Ազատ­վեց գե­րու­թյու­նից»: Իսկ ընդ­հան­րա­պես օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կար­գի կող­մից ար­գե­լան­քի տակ վերց­ված ցան­կա­ցած ընդ­դի­մա­դի­րի ա­ռա­վ­ել կո­ռեկտ կլի­նի ո­րա­կել «քաղ­բան­տար­կյալ ռազ­մա­գե­րի»: Զի ներ­քին ճա­կա­տը ար­տա­քի­նին ոչն­չով չի զի­ջում:

ՄԱ­ՀԱ­ԲԵՐ Ի­ՐԱ­ՎԻ­ՃԱ­ԿԻ ՄԵ­ԽԱ­ՆԻ­ԿԱՆ

Hresh

Ղրղզա­կան Չոլ­պոն Ա­թա քա­ղա­քում հնչած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հի­ման վրա կա­րև­որ եզ­րա­հան­գում է ա­նում քա­ղա­քա­գետ, ի­րա­վա­գետ Ար­թուր Ղա­զի­նյա­նը. «Փաս­տո­րեն Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան անվ­տան­գու­թյան հար­ցե­րով զբաղ­վում է Ադր­բե­ջա­նի հե­տա­խու­զու­թյու­նը, ո­րի հա­մար գերխն­դիր է Հա­յաս­տա­նում թույլ չտալ իշ­խա­նա­փո­խու­թյուն, վճռա­կա­նո­րեն կան­խել «ռև­ան­շիստ­նե­րի» գոր­ծո­ղու­թյուն­նե­րը:

Ա­մե­նա­կա­րև­որ հար­ցը հե­տև­յալն է. ինչ­պե՞ս և ի՞նչ մե­խա­նիզմ­նե­րի մի­ջո­ցով է կանխ­վում «ռև­ան­շիստ­նե­րի» գոր­ծո­ղու­թյուն­նե­րը:

Հա­յաս­տա­նի ընդ­դի­մա­դիր­նե­րի դեմ կի­րառ­վում են ռեպ­րե­սիվ մե­թոդ­ներ. ոս­տի­կա­նա­կան բիրտ ուժ, ձեր­բա­կա­լու­թյուն­ներ, կա­լանք­ներ, բայց դրանք ձև­ա­կան ա­ռու­մով ի­րա­գործ­վում են ՀՀ ոս­տի­կան­նե­րի, քննիչ­նե­րի, դա­տա­խազ­նե­րի ու դա­տա­վոր­նե­րի կող­մից:

Ե­թե հաշ­վի առ­նենք այն հան­գա­ման­քը, որ Հա­յաս­տա­նի հա­մար թշնա­մի հա­մար­վող պե­տու­թյան հե­տա­խու­զու­թյան ղե­կա­վա­րը ի­րեն ի­րա­վունք է վե­րա­պա­հում հայ­տա­րա­րել, որ պատ­րաստ են «վճռա­կա­նո­րեն կան­խել ընդ­դի­մա­դիր ռև­ան­շիստ­նե­րի» գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ա­պա դա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նից նրան տվել են այդ ի­րա­վուն­քը, իսկ իշ­խա­նա­կան ռեպ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ղե­կա­վար­վում և հա­մա­կարգ­վում են Ադր­բե­ջա­նի պե­տա­կան անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան կող­մից»:

Ա­յո՛, ի­զուր տե­ղը չէր, որ տա­կան­քա­յին վար­քա­գիծ դրսև­ո­րած ոս­տի­կան­նե­րին ակ­տի­վիստ­ներն ան­վա­նում է­ին ե­նի­չե­րի­ներ կամ կար­միր­ֆե­սա­վոր­ներ: Դա խոս­քի գե­ղար­վես­տա­կա­նա­ցում չէ, այլ` կո­պիտ փաս­տի ար­ձա­նագ­րում, որ ռեպ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հրա­ման­նե­րը գա­լիս են Բաք­վից ու Ան­կա­րա­յից: Իսկ ա­հա­վո­րը ոչ թե այդ ռեպ­րե­սի­ա­ներն են, այլ հան­րու­թյան կրա­վո­րա­կան կեցված­քը: Ե­թե ա­զա­տու­թյուն և ան­կա­խու­թյուն կեր­տած հրա­պա­րա­կում պե­տա­կա­նու­թյու­նը կորց­նե­լուց հինգ պա­կաս ի­րա­վի­ճա­կում ինչ-որ հա­մեր­գի հա­վաք­վում է ա­վե­լի շատ մարդ, քան այդ նույն հրա­պա­րա­կը գա­լիս է պայ­քա­րի մաս­նակ­ցե­լու հա­մար, ա­պա դա ար­դեն ախ­տո­րո­շում է: Շատ մտա­հո­գիչ է և ժո­ղովր­դի` բարձ­րա­գույն կրթու­թյուն ստա­նա­լու հան­դեպ հե­տաքրք­րու­թյան ուղ­ղա­կի գա­հա­վի­ժու­մը: Այդ վի­ճակ­նե­րից նոր ցե­ղաս­պա­նու­թյան հոտ է գա­լիս: Հենց այդ բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան վի­ճակ­նե­րից, այլ ոչ թե մին­չև ա­տամ­նե­րը զին­ված թուր­քա­կան հոր­դա­նե­րից... Եվ հի­մա հաս­կա­նա­լի է դառ­նում, թե ին­չու 1915-ից հե­տո խե­լա­գար­վել էր Կո­մի­տա­սը` ոչ թե թուր­քա­կան վայ­րա­գու­թյու­նից, այլ ժո­ղովր­դի` հնա­զան­դա­բար ցե­ղաս­պան­վե­լուց:

Սա­կայն վե­րա­դառ­նանք Նի­կո­լին պա­հող­ներ­նե­րի հար­ցին: Քա­ղա­քա­գետ Ա­ղա­սի Ե­նո­քյա­նը հան­դես է ե­կել վեր­լու­ծա­կա­նով` «Ինչո՞ւ են ռու­սը, ա­մե­րի­կա­ցին, թուր­քը և պար­սի­կը սի­րում Նի­կո­լին» վեր­նագ­րով: Եվ այդ հզոր­նե­րի սերն ա­թա­րին կպնե­լու պատ­ճառ­ները, ըստ քա­ղա­քա­գե­տի, բա­վա­կա­նին պրի­մի­տիվ են. «Նի­կո­լի վա­րած ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն այն է, որ նա ոչ ոքի չի մեր­ժում: Հի­շո՞ւմ եք, որ դե­ռևս իշ­խա­նու­թյու­նը զավ­թե­լու ճա­նա­պար­հին էր նա հայ­տա­րա­րել, որ ին­քը վա­րե­լու է ա­ռանց գա­ղա­փա­րա­խո­սու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյուն, չի ու­նե­նա­լու ո­րե­ւէ մե­կին խոս­տում­ներ տա­լու սահ­մա­նա­փա­կում­ներ:

...Ակնհայտ է, որ ոչ ծանր բար­քի կա­նանց նման ոչ ո­քի չմեր­ժե­լու այս պրո­ցե­սում բո­լորն էլ հաս­կա­նում են, որ Նի­կո­լը սուտ է խո­սում, իսկ բո­լո­րին տրվող խոս­տում­նե­րը շատ հա­ճախ հա­կա­սում են ի­րար: Ու­րեմն, ին­չո՞ւ են շա­րու­նա­կում Նի­կո­լի հետ աշ­խա­տել, նրա վրա ժա­մա­նակ ծախ­սել ու խոս­տում­ներ ստա­նալ, այն դեպ­քում, երբ շատ լավ գի­տեն, որ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ Նի­կո­լը կդրժի իր խոս­քը: Խնդիրն այն է, որ Նի­կո­լի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րը շատ է­ժան են, իր տված խոս­տում­նե­րի դի­մաց նա մի­այն մի բան է պա­հան­ջում՝ պահ­պա­նել իր կյան­քը, ո­րը քա­ղա­քա­կան ա­ռու­մով ձև­ա­կերպ­վում է որ­պես իր իշ­խա­նու­թյան պահ­պա­նում: Ե­թե «նախ­կին­նե­րը» օ­տար­նե­րի պա­հանջ­նե­րի դի­մաց դնում է­ին Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի, Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան, զեն­քե­րի, փո­ղե­րի, վար­կե­րի, ա­ռևտ­րա­կան պրե­ֆե­րեն­ցի­ա­նե­րի ու այլ հար­ցեր, ա­պա Նի­կո­լը զուտ իր էք­զիս­տեն­ցի­ալ խնդիրն է լու­ծում: Պար­զից էլ պարզ է, որ իշ­խա­նու­թյու­նը կորց­նե­լու դեպ­քում Նի­կոլն իր կյան­քից կզրկվի: Բո­լո­րը կար­ծում են, որ սա ու­ժեղ մո­տի­վա­ցի­ա է, և ել­նե­լով հենց դրա­նից` Նի­կո­լը կաշ­խա­տի իր խոս­տու­մը պա­հել»:

Այ­սինքն` ե­թե Հա­յաս­տանի դե­օ­կու­պա­ցի­ա ազ­գա­յին-ազա­տագ­րա­կան պայ­քա­րի գոր­ծի­քա­կազ­մով չի­րա­գործ­վի, Նի­կո­լի մա­հա­շունչ կա­ռա­վա­րու­մը կհա­վեր­ժա­նա, կտև­ի մին­չև վեր­ջին հա­յը և մին­չև Հա­յոց հո­ղի վեր­ջին կտո­րը: Վա­ղուց ժա­մա­նակն է սթափ­վել հրեշ­ներ ծնող մա­հա­բեր քնից, «Զար­թիր լա­ո» կար­գա­խո­սը ա­ռա­վել քան ա­դեկ­վատ է: Եվ հենց այդ գի­տակ­ցու­մով ՀՀԿ մեծ պատ­վի­րա­կու­թյու­նը գտնվում է Ար­ցա­խում և ին­տեն­սի­վո­րեն աշ­խա­տում է Ար­ցա­խի ընդդ­մի­մա­դիր կու­սակ­ցու­թյուն­նե­րի հետ: Ընդ ո­րում, և՛ ե­րի­տասար­դա­կան կա­ռու­ցի մա­կար­դա­կով (որը հե­ղի­նա­կել է #ՀՀԿԵ­ԿԱՐ­ՑԱԽ դի­պուկ հեշ­թե­գը), այլ նա­և մի­ջին սերն­դի գոր­ծիչ­նե­րի` ի դեմս Տիգ­րան Աբ­րա­հա­մյա­նի և Տա­րոն Մար­գա­րյա­նի:

Քան­զի ե­թե չարթ­նա­նանք, ա­պա ստույգ կմեռ­նենք: Ազ­գո­վի:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում