«Ո՞ւմ տունը քանդեն, ստեղծագործական աշխարհը տակնուվրա անեն սրտային հիվանդ չդառնա». ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մշակութային

«Ո՞ՒՄ ՏՈՒ­ՆԸ ՔԱՆ­ԴԵՆ, ՍՏԵՂ­ԾԱ­ԳՈՐ­ԾԱ­ԿԱՆ ԱՇ­ԽԱՐ­ՀԸ ՏԱԿ­ՆՈՒՎ­ՐԱ Ա­ՆԵՆ, ՍՐՏԱ­ՅԻՆ ՀԻ­ՎԱՆԴ ՉԴԱՌ­ՆԱ»

«Սա­սուն» ազ­գագ­րա­կան եր­գի-պա­րի հա­մույ­թի ղե­կա­վար, «Գա­թա բենդ»-ի հա­մա­հիմ­նա­դիր ԱՆԴ­ՐԱ­ՆԻԿ սար­կա­վագ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱ­ՆԸ, չդի­մա­նա­լով այն վե­րա­բեր­մուն­քին, ո­րին ար­ժա­նա­ցել է՝ ա­ռող­ջա­կան խնդիր­նե­րով տե­ղա­փոխ­վել է հի­վան­դա­նոց: Թե ի՞նչն է պատ­ճառ դար­ձել ա­ռող­ջու­թյան վատ­թա­րաց­ման, «Իրա­վուն­քը» պար­զել է նրա­նից:

— Պա­րոն Մա­նու­կյան, հի­մա ինչ­պե՞ս եք Ձեզ զգում:

— Հի­վան­դա­նո­ցում վի­րա­հա­տու­թյուն ա­րե­ցին, հե­տո՝ սրտի հետ կապ­ված խնդիր­ներ ու­նեմ:

— Ո՞րն է պատ­ճա­ռը, որ սրտի հետ կապ­ված խնդիր­ներ են ա­ռա­ջա­ցել:

— Ա­մեն օր սթրես եմ տա­նում: Ո՞ւմ տու­նը քան­դեն, ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խար­հը տակ­նուվ­րա ա­նեն, հան­գիստ կնստի: Ազ­գա­յի­նի մեջ լի­նե­լով եւ աշ­խար­հին մեր մշա­կույ­թը ներ­կա­յաց­նե­լով՝ այ­սօր ես ան­տես­ված եմ: Տունս քան­դում են: Օ­րեն­քով, է­թի­կա­յի նոր­մե­րով բե­րե­ցինք, դրե­ցինք ի­րենց ա­ռաջ: Ան­զեն աչ­քով էլ կա­րե­լի է տես­նել այն խախ­տում­նե­րը, որ ար­վում են ի­րենց կող­մից:

— Բայց այդ շի­նա­րա­րու­թյու­նը, ո­րի դեմ տե­ւա­կան ժա­մա­նակ է պայ­քա­րում եք, դեռ շա­րու­նակ­վո՞ւմ է:

— Ա­յո, շա­րու­նակ­վում է: Նոր այս մի շա­բա­թը դա­տա­րա­նի ո­րո­շու­մով դա­դա­րեց­վեց, բայց է­լի հույս չու­նեմ, ո­րով­հե­տեւ ի­րենք ի­րենց փո­ղերն են ներ­կա­յաց­նում: Ես օ­րեն­քից եմ խո­սում, ի­րենք ա­սում են, որ բան­կից փող են վերց­րել, բան­վոր են վար­ձում, հարկ են տա­լիս: Իսկ դա իմ ի՞նչ գործն է: Ես ի՞նչ մե­ղա­վոր եմ, որ դու բան­կից փող ես վերց­րել: Նախ ա­րի հաս­կա­նանք` դու բա­րո­յա­կան օ­րենք­ներդ պա­հե՞լ ես: Վերց­րել ես, քո ա­սե­լով կա­ռու­ցում, բա­րե­լա­վում ես` լավ ես ա­նում, բայց եր­կիրն ու­նի օ­րենք, կարգ, ձեւ: Նախ դա սխալ նա­խա­գիծ է: Եվ դա փաս­տում է ՀՀ քա­ղա­քա­շի­նու­թյան, տեխ­նի­կա­կան եւ հրդե­հա­յին անվ­տան­գու­թյան տես­չա­կան մար­մի­նը: Ե­րեք տա­րի ա­ռաջ դեռ շի­նա­րա­րու­թյուն չէր սկսվել, աս­վել է` մի՜ ա­րա այդ գոր­ծը: Այ­սօր ա­ռա­վել եւս նույն այդ տես­չա­կան մար­մի­նը փոր­ձաքն­նու­թյուն անց­կաց­րեց՝ այն էլ վար­չա­պե­տի վե­րահս­կո­ղու­թյան ծա­ռա­յու­թյան կող­մից, ու չորս ա­միս փոր­ձաքն­նու­թյուն ա­նե­լուց հե­տո՝ եզ­րա­կա­ցու­թյան ե­կավ, որ բո­լոր խախ­տում­նե­րով զավ­թում են իմ հո­ղը, փա­կում են իմ լույ­սը, տունս վթա­րա­յին է` քան­դել են եւ իմ տան մեջ սյու­ներ են դրել: Հե­տո ի­րենք մի ՍՊԸ ու­նեն, ո­րը կոչ­վում է «Լա­վո», փոր­ձել են խախ­տում­նե­րով եզ­րա­կա­ցու­թյուն ստա­նալ: Հե­տո երբ պարզ­վեց նրանց խախ­տում­նե­րը, որ­պես­զի «Լա­վո» ՍՊԸ-ն չլու­ծար­վի, այն­տեղ մի Մա­նու­կյան Ար­մեն կա, ո­րը շի­նա­րար­նե­րի կող­մից լի­ա­զոր­ված անձ է, այդ ա­մե­նը վերց­րեց իր վրա, թե իբ­րեւ ինքն է սխալ ա­րել, ու դրա­նով սահ­մա­նա­փա­կե­ցին: Նույնը թե 30 հո­գի գնան հան­ցա­գոր­ծու­թյան, մե­կը վերց­նի հան­ցանքն իր վրա, ու ինքն էլ դատ­վի:

— Հի­մա Ձեր հի­վան­դու­թյան` սրտի խնդիր­նե­րը, որ ա­ռա­ջա­ցել են ի­րենց նման պահ­ված­քի պատ­ճա­ռով, այդ բա­րո­յա­կան վնասն ո՞վ է փոխ­հա­տու­ցե­լու:

— Ոչ մեկ… Սա է դար­ձել եր­կի­րը: Սրտա­յին հի­վանդ եմ դար­ձել այդ շի­նա­րա­րու­թյան պատ­ճա­ռով: Բո­լորն էլ գի­տեն՝ վար­չա­պետն էլ է այդ գոր­ծից տե­ղյակ, կա­ռա­վա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն էլ, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Սու­րեն Պա­պի­կյանն էլ, ԱԺ նա­խա­գահ Ա­լեն Սի­մո­նյանն էլ: Քննի­չը, երբ գնա­ցել է քա­ղա­քա­պե­տա­րա­նից առգ­րավ­ել եւ բե­րել է այդ նյու­թերը, այդ ժա­մա­նակ վա­խից ան­մի­ջա­պես քա­ղա­քա­պե­տա­րա­նից տե­ղյակ են պա­հել քննի­չին, թե տվյալ փա­թե­թի մեջ ինչ խախ­տում­ներ կան: Ու մինչ օրս քա­ղա­քա­պե­տա­րա­նը քրե­ա­կա­նին պա­տաս­խան չի տա­լիս: Քա­ղա­քա­շի­նու­թյան, տեխ­նի­կա­կան եւ հրդե­հա­յին անվ­տան­գու­թյան տես­չա­կան մար­մինն այդ խախ­տում­նե­րի հա­մար գործն ու­ղար­կել է դա­տա­խա­զու­թյուն, ու մինչ օրս ոչ մի լու­ծում չկա: Դա­տա­խա­զու­թյու­նը ոչ մի բան չի ա­նում: Ե­թե պե­տա­կան տես­չա­կան մար­մի­նը ձայն չու­նի, եւ  քա­ղա­քա­պե­տա­րանն է այս ա­մե­նի լու­ծում տվո­ղը, ի­մաս­տը ո՞րն է նման կա­ռույց­նե­րի գոր­ծու­նե­ու­թյան, թող քա­ղա­քա­պե­տա­րանն էլ ո­րո­շում­ներ կա­յաց­նի:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում