Մեր տղաները զոհեցին իրենց կյանքը մեր բոլորիս արժանապատվության համար, նրանց շիրիմները պարզ գերեզմաններ չեն, այլ ուխտատեղիներ․ Տավուշի թեմի առաջնորդ

Հանդիպում

<<Արժեքների դեգրադացիայի հետ ենք այսօր բախվում, այդ թվում` հոգեւոր, բարոյագիտական, սպառողական հասարակությանը բնորոշ տարրերի հետ, որոնք թափանցել են մեր կյանք։ Երբ տնտեսությունը դառնում է գերնպատակ, սկսում են տեղի տալ արժեքները, տնտեսությունը պետք է ծառայի այդ արժեքների բարելավվմանը, ոչ թե կլանի, ինչին ականատես ենք լինում այսօր։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այսօրվա քաղաքական աշխարհի հոսանքին հակառակ, որպեսզի կարողանանք այդ արժեքներըվերականգնենք>>,-անդրադառնալով համընդհանուր անտարբերության, ատելության մթնոլորտին, մեզ հետ զրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

-Ո՞ր պահից մենք շեղվեցինք ու դավաճանեցինք մեր բուն արժեքները, ե՞րբ սկսեցինք վաճառել ընկերներին, ու դրանից գերագույն հաճույք ստանալ։

-Որ պահից չեմ կարող ասել, դա շարունակական գործընթաց է, որը էլ ավելի խորացավ վերջին տարիներին։

-Ասում են, երբ Աստծուց հեռանում ես, բոլոր դժբախտությունները միանգամից լցվում են գլխիդ։ Արդյոք հայ ազգը այդչափ հեռացել է Աստծուց, որ ունենք այն ինչ ունենք։

- Մենք համազգային ապաշխարհության եւ զղջման կարիք ունենք, մինչեւ հավաքական ապաշխարհման, զղջումի զգացումը մեր մեջ չարթանան, մենք անընդհատ գնալու ենք դեպի խորը դեգրադացիա։ Տեսեք, մարդու անկումը տեղի է ունեցել ինքնաարդարացումով, երբ Աստծո առաջ կանգնեց ու փոխարեն զղջալու ու ապաշխարհելու, սկսեցինքնաարդարանալ, թե ինչու եմ մեղք գործել։ Յուրաքանչյուր մարդ նախ պետք է հրաժարվի ինքնարաարդացման ախտից։ Եվ առհասարակ եկեղեցու առաքելությունը առաջին հերթին դրան է միտված՝ զղջումի ու ապաշխարհության զգացումը արթնացնելն է, մեղքը ուրիշի վրա չբարդելը։ Սա է միակ ինքանամաքրվելու ճանապարհը։

-Սրբազան, շատ հաճախ հոգեւոր անկամն համար մեղադրում են եկեղեցուն, զուգահեռներ անցկացնելով, որ օրինակ աղանդավորները գնում են դռնեդուռ իրենց քարոզը իրականացնելու, ինչու նույնը չեն անում հոգեւորականները։

-Հոգեւորակաները իրենց գործը եւ առաքելություն կատարում են ոչ միայն դռեդուռ, այլեւ շեմ առ շեմ, հարկ եղած դեպքում՝ հարկ առ հարկ։ Երկորդ, այդ նույն մտահոգ մարդիկ էլ կոչված են այդ առաքելությունը իրականացնել, հեշտ է արդարանալը։

-Սրբազան, շուտով  չարաբաստիկ պատերազմի երկու տարին կլրանա, կարողանո՞ւմ եք հարմար սփոփանքի խոսքեր գտնել հերոսածին մայրերի, քույրերի եւ կանանց հետ խոսելիս։

-Մենք ամեն օր ապրում ենք մեր հերոս տղաների ընտանիքների հետ, սա պետք է լինի մեր կյանքը։ Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ մեր տղաները զոհեցին իրենց կյանքը մեր բոլորիս արժանապատվության համար, եւ, որ իրենց շիրիմները պարզ գերեզմաններ չեն, այլ ուխտատեղիներ։ Մենք պարտավոր ենք անմահության արժեքներով ապրենք, մենք իրավունք չունենք մի վարկյան անգամ մոռանալ Եռաբլուրում հանգչող անմահներին։

-Հավատո՞ւմ եք, որ Տղաների վրեժը մի օր կլուծենք։

-Դա պետք է լինի բոլորիս ուխտը, մենք պարտական ենք Տղաներին վերադարձնել այն հայրենիքը, որի համար իրենք անմահացան, նահատակվեցին։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում