«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սխալ, որը սեր որոնելիս թույլ են տալիս մեծահասակները

Ախ կանայք

Երջանկությունը կարող է գալ ցանկացած տարիքում: Բայց դա, այդ տարիքը, պետք է ճանաչել և ընդունել...

Մի սխալ կա, որ սիրո հարցում թույլ են տալիս հասուն կանայք։ Եկեք անկեղծ լինենք․ բոլոր այն արտահայտությունները, ինչպիսիք են «ես հոգով երիտասարդ եմ», «կնոջ տարիքն այնքան է, որքանի տեսք նա ունի», որոշոկիորեն չեն համապատասխանում իրականությանը: Կինն այն տարիքի է, որքան տարի առաջ ծնվել է։ Օրինակ՝ 40, 50 կամ ավելի։ Եվ դա լիովին բնական է:

Դուք կարող եք հիանալի տեսք ունենալ: Հրաշալի է։ Բայց միևնույն ժամանակ կարող է մենակ լինեք։ Եթե չկա որևէ մեկին սիրելու և մտերմության ցանկություն, եթե մենությունը ձեր ընտրությունն է, ապա ամեն ինչ կարգին է։ Մարդն այլ իմաստներ ու նպատակներ ունի, դրա համար պետք է հարգել նրան։ Սա մենակություն չէ, այլ առանձնություն։

Իսկ եթե սեր եք ուզում, բայց հարաբերությունները խզվում ե՞ն։ Երբեմն պատճառն այս ողբերգական սխալի մեջ է, որը նկարագրել է Մոպասանը։

Նա նկարագրել էր Սիրելի ընկերոջ՝ այդ խարդախի, սիրավեպը տիկին Ուոլթերի հետ։ Վեպում վերջինս քառասունն անց է, բայց 19-րդ դարում դա պատկառելի տարիք էր։ Եվ նա շքեղ տեսք ուներ՝ գիրուկ, խնամված տիկին:

Սակայն նա խրտնեցնում էր սիրելիին մի պարզ պատճառով. թմբլիկաստլիկ տիկինը զվարճալի ցատկոտում էր, իրեն «թռչնակ» ու «աղջնակ» անվանում, աշակերտուհու պես շշնջում։ Դա կինն անում էր սիրուց մղված։

Հանգիստ աշունից հետո հանկարծ վրա էր հասել անհոգ ու փթթուն գարունը՝ այսպես է նկարագրում հեղինակը։ Եվ սիրուց դրդված գեղեցիկ հասուն տիկինը սկսել էր իրեն ժիր գիրուկ աղջկա պես պահել։ Հակասությունն այնքան ուժեղ էր, որ սիրելին սկսել էր խուսափել նրանից։ Հարաբերությունները դրաձել էին պատիժ։ Տիկին Ուոլթերը զզվելի էր դարձել, բայց կինը չէր կարողանում հասկանալ. ի՞նչ է պատահել։

Հենց դա էլ պատահել էր։ Մենք մոռանում ենք, թե իրականում քանի տարեկան ենք։ Եվ կարող ենք կորցնել տարիքին բնորոշ արժանապատվությունը: Սիրուն կարող ես գրավել կրքով, այլ ոչ թե աղջնակի կոկետությամբ․ ահա թե ինչ է գրում Մոպասանը։ Հասուն կնոջ մանկական պահվածքը վանող է։ Այն համահունչ չէ, անհամապատասխան է նրա կերպարին և այն զավեշտական է դարձնում։ Գիրուկ գեղեցիկ տիկինը մի բան է, չաղ, քրքջացող, միջին տարիքի աղջիկը ուրիշ...

Հասուն տարիքում երջանկություն եւ սեր գտնում են նրանք, ովքեր մանկության գիրկը չեն ընկնում: Ով չի փորձում ավելի երիտասարդ երևալ և հատուկ խոսել բարակ ձայնով, շշնջոցով։ Ով չի ցատկոտում՝ թռչուն պատկերելով։ Ով թագուհու արժանապատվությամբ ընդունում է իր տարիքը որպես պարգեւ և ձեռքբերում, ով իրեն հարգանքով է վերաբերվում։

Եվ այս կանայք իրենց կեսին շատ ավելի հաճախ են գտնում, քան մեծահասակ աղջիկները։ Որովհետև երջանկության գլխավոր պայմանն ինքդ քեզ համապատասխանելն է, ինչպես հավատում էին հին սկանդինավցիները: Կատարելագործեք ինքներդ ձեզ, զարդարեք, հարգեք, բայց որևէ մեկին մի կրկնօրինակեք: Եվ ձեր անունը, տարիքը, նվաճումները, փորձությունները, ծագումը հիշելն է կարևոր անձնական երջանկություն գտնելու համար: Ինչը, անկասկած, կարող է գալ ցանկացած տարիքում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան