Պոչետինո․ Մեսին է լավագույն ֆուտբոլիստն աշխարհում
ՍպորտՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին։
«Ինձ համար Մեսին է լավագույն ֆուտբոլիստն աշխարհում։ Ոչ մի կասկած չունեմ այդ հարցում։ Ակնհայտ է, որ Մբապեն այդ թագի գլխավոր հավակնորդն է։ Կա նաեւ Նեյմարը, որը նույնպես լավագույններից մեկն է ինձ համար»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Infobae-ը։
50-ամյա արգենտինացի մասնագետը փարիզյանը թիմը գլխավորել է 2021թ․ հունվարից մինչեւ 2022թ․ հունիս։ Նրա ղեկավարությամբ ՊՍԺ-ն դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Պոչետինոյին փոխարինել է «Նիցայի» նախկին գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն։

