Լա Լիգան կունենա նոր տիտղոսային հովանավոր
ՍպորտԻսպանական Լա Լիգայի տիտղոսային հովանավորը հաջորդ մրցաշրջանից կլինի մարզական տեսախաղերի EA Sports ընկերությունը, հաղորդում է Marca-ն։ 5 տարվա պայմանագրով Լա Լիգան ամեն մրցաշրջանի համար կստանա 60 միլիոն եվրո։
Լա Լիգան ու EA Sports-ը գործընկերներ են 2020 թվականից, սակայն տիտղոսային հովանավորը մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը կմնա իսպանական Santander ֆինանսավարկային խումբը, որի հետ համագործակցությունից Լա Լիգան ստանում է տարեկան 17 միլիոն եվրո։
Իսպանիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 12-ին։ Չեմպիոն «Ռեալը» կհյուրընկալվի «Ալմերիային», փոխչեմպիոն «Բարսելոնան» կընդունի «Ռայո Վալիեկանոյին»։

