Չեննայում ընթացող շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 6-րդ տուրում շախմատի տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականները հերթական հաղթանակները տոնեցին:
Հայ շախմատիստները 2,5-1,5 հաշվով հաղթեցին Հնդկաստանի 2-րդ հավաքականին, իսկ կանանց Հայաստանի հավաքականը 3,5-0,5 հաշվով առավելության հասավ Անգլիայի ընտրանու նկատմամբ՝ տանելով մրցաշարում 3-րդ անընդմեջ հաղթանակը:
6-րդ տուրից հետո հայ շախմատիստները 12 միավորով օլիմպիադայի միանձնյա առաջատարներն են:
Վաղն օլիմպիադայում հանգստյան օր է, իսկ օգոստոսի 5-ին կայանալիք 7-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը կմրցի 11 միավորով 2-րդ հորիզոնականում ընթացող ԱՄՆ-ի ընտրանու հետ:
Կանանց Հայաստանի հավաքականը 10 միավորով ընթանում է 6-րդ տեղում: 7-րդ տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն Իսրայելի հավաքականի հետ:

