«ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅԱՆ» ԿԱ­ՑԻ­ՆԸ ԹԱ­ՂԵ­ԼՈՒ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԸ

Վերլուծություն

Ինչ­պես բո­լոր ող­ջա­միտ հա­յե­րը, միշտ զզվել եմ պա­ցի­ֆիստ­նե­րից` «Make love, not war» բար­բա­ջող­նե­րից, քան­զի այդ բար­բա­ջան­քը մա­հա­ցու է մեր տա­րա­ծաշր­ջա­նում: Իսկ կա­պի­տու­լյանտ հո­ղա­տու Նի­կո­լի, նրա բո­լու­կի և նրա տե­րե­րի «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գի» և «խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջա­նի» շնոր­հիվ ա­կա­մա զզվանք է ա­ռա­ջաց­նում «խա­ղա­ղու­թյուն» բա­ռը, զի նի­կո­լա­խա­ղա­ղու­թյու­նը նշա­նա­կում է ան­վերջ պար­տու­թյուն, նվաս­տա­ցում, մահ և ա­վեր:

ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻՆ RIP Ա­ՍՈՂ­ՆԵ­ՐԸ

Սրանց «խա­ղա­ղու­թյու­նը» գե­րեզ­մա­նա­յին է, այլ ոչ թե ար­ժա­նա­պա­տիվ: Այն լի­ո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է անգ­լե­րեն RIP հա­պաղ­մա­նը, որն ամ­բող­ջա­կան տես­քով «Rest in peace» բա­նա­ձևն է` «ննջիր խա­ղա­ղու­թյամբ»: Հենց դա է թուր­քա­կան օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կար­գի գլխա­վոր մե­նե­ջեր Նի­կո­լի «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գը», ո­րի լա­վա­գույն խորհր­դա­նի­շը Ռա­միլ Սա­ֆա­րո­վի կա­ցինն է: Ե­թե ա­մե­րի­կյան հնդիկ­նե­րը խա­ղա­ղու­թյուն կնքե­լիս թա­ղում է­ին «պա­տե­րազ­մի կա­ցի­նը»` տո­մա­գավ­կը, ա­պա շուռ տված ի­մաստ­նե­րի ի­րա­կա­նու­թյան պայ­ման­նե­րում ա­վե­լի շուտ տե­ղին է խո­սել «խա­ղա­ղու­թյան կա­ցի­նը» թա­ղե­լու մա­սին:

Զի հա­կա­ռակ դեպ­քում խա­ղա­ղու­թյուն եր­բեք ու ոչ մի տեղ չենք տես­նի, բա­ցի գե­րեզ­մա­նից: Իսկ Նի­կո­լի «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» քար­դաշ-յոլ­դաշ­նե­րը` ա­նա­տո­լի­ա­կան և ապ­շե­րո­նյան թուր­քե­րը, նույ­նիսկ գե­րեզ­ման­նե­րի ան­դոր­րը ոչն­չաց­նե­լու վար­պետ են, ին­չը տե­սանք նա­և 44-օրյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ: Եվ պա­տե­րազ­մը կրկին թա­կեց մեր դու­ռը Բեր­ձո­րի մի­ջանց­քի շրջա­կայ­քում և այ­լուր, թուր­քը պա­հան­ջեց ան­հա­պաղ դա­տար­կել գոր­ծող մի­ջանց­քը և եր­թև­ե­կել դե­ռևս կի­սա­կա­ռույց «նոր» ճա­նա­պար­հով: ՀՀ քա­ղա­քա­ցի հա­րյու­րա­վոր զին­ծա­ռա­յող­նե­րին էլ հենց թուր­քի ներ­խուժ­ման նա­խօ­րե­ին շտապ հա­նե­ցին Ար­ցա­խի զո­րա­մա­սե­րից և մար­տա­կան դիր­քե­րից, բե­րե­ցին Ե­րև­ան` նախ­կին Բան­վո­րի ար­ձա­նի մո­տա­կայք, և ժամ­կե­տից շուտ, օ­րեն­քի խախ­տու­մով զո­րաց­րե­ցին: Բնա­կա­նա­բար, դա ար­վել է մի­տում­նա­վոր, և հաս­կա­նա­լի է, որ այդ­պես են Նի­կո­լին հրա­մա­յել նրա թուրք տե­րե­րը: Իսկ Հա­յաս­տա­նը այդ ճի­վա­ղի ձե­ռամբ ար­դեն բա­ցա­հայտ ամ­բող­ջո­վին վե­րած­վում է թուր­քա­կան մի­ջանց­քի... Կա­ռա­վա­րու­թյան վեր­ջին նիս­տը վկա:

Ինչ­պես ար­ձա­նագ­րում է քա­ղա­քա­գետ Հրանտ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը. «Ադրբե­ջանն իր առ­ջև դրած խնդիր­նե­րը հեր­թա­կան ան­գամ լու­ծեց: Տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Գնել Սա­նո­սյա­նը հրա­պա­րա­կավ զե­կու­ցեց Ա­լի­և­ին, որ «Լա­չի­նի այ­լընտ­րան­քա­յին ճա­նա­պար­հի կա­ռու­ցու­մը կա­վարտ­վի մին­չև գա­րուն», իսկ Նի­կոլն էլ, թե­րևս կրկին Ա­լի­և­ի ա­նու­նից, հանձ­նա­րա­րեց ՀՀ Ա­ԱԾ և Ոս­տի­կա­նու­թյան ղե­կա­վար­նե­րին ա­պա­հո­վել ադր­բե­ջան­ցի­նե­րի՝ ՀՀ տա­րած­քով ե­լու­մու­տը դե­պի Նա­խի­ջև­ան: Որ­տե­ղով ու­զեն. Ա­ռա­ջին ան­գամ խոսք գնաց նա­և Ի­ջև­ա­նով ու Նո­յեմ­բե­րյա­նով ադր­բե­ջան­ցի­նե­րին ճա­նա­պարհ­ներ տա­լու մա­սին: Վստահ եմ՝ այս սցե­նա­րը սկզբից մին­չև վերջ հա­մա­ձայ­նեց­ված էր կող­մե­րի մի­ջև: Պար­զա­պես այն պետք էր այն­պես կյան­քի կո­չել, որ դրա ար­դյուն­քում Նի­կո­լին ուղղ­ված քննա­դա­տու­թյուն­նե­րը մի­նի­մալ լի­նեն: Որ հան­կարծ ոչ ոք ի­րան դա­վա­ճան չկո­չի: Դե իսկ դրա գի­նը վա­ղուց է ար­դեն հայտ­նի՝ հայ զին­վոր­նե­րի կյանք, տա­րած­քա­յին կո­րուստ­ներ ու զին­տեխ­նի­կա­յի լիկ­վի­դա­ցում: Հի­մա Բաք­վում նստած հա­ջորդ խնդիր­ներն են մշա­կում: Կանց­նի ո­րոշ ժա­մա­նակ, ան­պայ­ման կլսենք դրանց մա­սին: Չնա­յած ակ­նարկ­ներ ար­դեն կան՝ Ար­ցա­խի ամ­բող­ջա­կան զի­նա­թա­փու­մը: Նի­կոլն էլ թե­մա­յի մեջ է»:

Իսկ ընդ­դի­մա­դիր դաշ­տը ցու­ցադ­րա­բար ռեպ­րե­սի­ա­նե­րի է են­թարկ­վում: Օ­րի­նակ` Ա­վե­տիք Չա­լա­բյա­նին կրկին կա­լա­նա­վո­րե­լը դա­տա­րա­նի կող­մից, թե­և դա­տա­խազն ա­ռա­ջար­կում էր խա­փան­ման մի­ջոց գրա­վի տես­քով, պարզ ազ­դան­շան էր բո­լո­րին` քա­ղա­քա­կան դաշ­տում չի հան­դուրժ­վե­լու ո­րև­է նոր դեմք կամ քա­ղա­քա­կան ուժ, ո­րը Նի­կո­լի գրպա­նի «տու­զի­կը» չի: Դե, սա ի գի­տու­թյուն բո­լոր նրանց, ով­քեր չեն ու­զում ո՛չ նախ­կին, ո՛չ ներ­կա, այլ ու­զում են բա­ցա­ռա­պես նոր, եր­րորդ ուժ: Անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյանն էլ տե­ղին անդ­րա­դարձ է կա­տա­րում ընդ­դի­մա­դիր դաշ­տը խառ­նակ­չու­թյամբ ա­վե­րե­լու գոր­ծըն­թա­ցին: Նա մատ­նան­շում է, որ նոր­մալ է քննա­­դա­տել ընդ­դի­մա­դիր ու­ժե­րին, նույ­նիսկ պետք է, բայց. «Աննոր­մալ ու ա­հա­վոր վնա­սա­կար է սա­կայն, երբ ընդ­դի­մա­դիր այս կամ այն ու­ժի հետ կապ­ված մար­դը սկսում է, կնե­րեք ար­տա­հայ­տու­թյանս հա­մար, «կռի­սա­կա­նով» խփել ընդ­դի­մա­դիր մյուս ու­ժե­րին, խան­դի տե­սա­րան­ներ սար­քել ևն: Սա այն պահն է, երբ Նի­կոլը կա­րող է այ­լևս ոչ մի բան չա­նել, ուղ­ղա­կի կող­քից նա­յել ու հրճվել, թե ոնց եք ի­րար միս ու­տում և ինք­ներդ ձեզ փչաց­նում ոչ կու­սակ­ցա­կան մարդ­կանց աչ­քե­րում: Ինչ­պես ա­սում են. «Թուր­քը նա­յում է և ու­րա­խա­նում», իսկ հայ­րե­նա­սեր՝ ազ­գա­յին գա­ղա­փար­ներ կրող, շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը նա­յում են այդ գզվռտոց­նե­րին ու սկսում զզվել»:

apaga 

ԹՈՒՐ­ՔԻ ՏԵՂ­Ը ՌՍԻՆ ԵՆ Օ­ԿՈՒ­ՊԱՆՏ ԿԱՐ­ԳՈՒՄ

Եվ ա­հա թուր­քա­կան նոր ագ­րե­սի­ա­յի պա­հին հրա­պա­րակ­վում է ԱՄՆ Պետ­դե­պի կա­րև­ո­րա­գույն փաս­տա­թուղթ` «Integrated Country Strategy. Armenia», ուր մատ­նանշ­վում է Հա­յաս­տա­նի ին­տեգր­ման ռազ­մա­վա­րու­թյու­նը: Փաս­տա­թուղթն ըն­դուն­վել է դեռ մա­յի­սի 4-ին, սա­կայն հրա­պա­րակ­վել հի­մա, ու զար­մա­նա­լի­ո­րեն չի նկատ­վել ան­գամ ա­րևմ­տա­մետ փոր­ձա­գետ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյան կող­մից: 18 է­ջով շա­րադ­րան­քը «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան» և «ժո­ղովր­դա­վա­րա­կան ռե­ֆորմ­նե­րի», ինչ­պես նա­և 2021-ի գար­շե­լի ընտ­րու­թյուն­նե­րի գով­քի մեծ դո­զա է պա­րու­նա­կում, և տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, որ կար­դում ես ՔՊ-ական փաս­տա­թուղթ, բայց անգ­լե­րեն: Նի­կո­լի խուն­տա­յի խո­շո­րա­գույն թե­րա­ցում է ան­վան­ված մի­այն «որո­շա­կի խո­ցե­լի խմբե­րի» (իմա` պե­դե­րաստ­նե­րի) ի­րա­վունք­նե­րի ան­բա­վա­րար պաշտ­պա­նու­թյու­նը: Իսկ մնա­ցած ա­մեն ին­չում մե­ղա­վոր է ոչ թե խուն­տան, այլ «ռուս օ­կու­պանտ­նե­րը»: Եվ ստաց­վում է, որ ե­թե նի­կո­լա­կան­նե­րը ա­մեն ինչ գցում են «նախ­կին­նե­րի» գրպա­նը, ա­մե­րի­կա­ցի­ներն ա­նում են նույ­նը` գցե­լով «ռուս օ­կու­պանտ­նե­րի» վրա: Ա­յո՛, չսխալ­վե­ցիք, փաս­տաթղ­թում ռուս­նե­րը Հա­յաս­տա­նում ու­ղիղ տեքս­տով օ­կու­պանտ են ան­վան­ված: Թուր­քերի փո­խա­րեն: Եվ գո­վա­բան­վում է «խա­ղա­ղու­թյան օ­րա­կարգ» կո­չե­ցյա­լը:

Սա­կայն ա­ռանց հու­յզե­րին տուրք տա­լու, փոր­ձենք մի փոքր ըստ է­ու­թյան նա­յել, թե ինչ են ա­նում ա­մե­րի­կա­ցի­նե­րը: Քա­ղա­քա­գետ Հրա­չյա Ար­զու­մա­նյա­նի խոս­քով. «Մի նա­խա­դա­սու­թյամբ` ԱՄՆ-ը մտնում է Հա­յաս­տան կյան­քի գրե­թե բո­լոր կա­րե­ւոր ո­լորտ­նե­րում՝ անվ­տան­գու­թյուն, տնտե­սու­թյուն, հա­սա­րա­կու­թյուն, ԼՂ կար­գա­վոր­ման խնդիր: Նպա­տակ­նե­րից մեկն է աս­տի­ճա­նա­բար դուրս մղել «Ռու­սաս­տա­նի չա­րա­բաս­տիկ ազ­դե­ցու­թյու­նը» հա­սա­րա­կա­կան եւ պե­տա­կան կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րից, օգ­նել ժո­ղովր­դա­վա­րա­կան ճա­նա­պար­հին եւ այլն: Հա­տուկ ու­շադ­րու­թյուն է դարձ­վում «Հա­յաս­տա­նի դեմ ՌԴ-ի տե­ղե­կատ­վա­կան եւ փսի­խո-պա­տե­րազ­մին»:

Իսկ Ար­ցա­խի հար­ցով փաս­տաթղ­թում ար­ձա­նագր­ված է հե­տև­յա­լը. «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյու­նը մնում է չլուծ­ված, եւ էս­կա­լա­ցի­ան շա­րու­նակ­վում է Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ նոր փաս­տա­ցի մի­ջազ­գա­յին սահ­մա­նի եր­կայն­քով՝ չնա­յած 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի հրա­դա­դա­րի հա­մա­ձայ­նագ­րին: Չնա­յած փոխ­գոր­ծակ­ցու­թյան մեր հիմ­նա­կան մի­ջա­կայ­քը Ե­ԱՀԿ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ­նե­րի գոր­ծըն­թացն էր, հու­մա­նի­տար հար­ցե­րի հե­տա­գա ա­ռա­ջըն­թա­ցը հա­վա­նա­բար անհ­րա­ժեշտ կլի­նի նախ­քան խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի կամ կար­գա­վի­ճա­կի բա­նակ­ցու­թյուն­նե­րի ո­րե­ւէ քննար­կու­մը»:

Կարճ ա­սած` պո­զի­տիվ բա­ներ չհայտ­նա­բե­րե­ցինք...

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում