«Սա խենթացնող արդյունք է»․ Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը՝ կրկին «Եվրատեսիլ»-ի կիզակետում (վիդեո)

Մշակութային

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը վառ ապացույցն է նրա, որ իրական հաղթանակը ոչ թե առաջին հորիզոնականն է, այլ մրցույթից հետո քննարկման կիզակետում մնալը։ «Եվրատեսիլ 2022»-ում 20-րդ հորիզոնականը զբաղեցրած երգչուհին շարունակում է մնալ առաջատար մեդիաընկերությունների ուշադրության կենտրոնում, քանի որ նրա Snap երգը չի դադարում հնչել ու ներբեռնվել ամենակարեւոր երաժշտական հարթակներից։ Իր հաջողության մասին Ռոզան հերթական հարցազրույցն է տվել «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքին՝ Eurovision.tv-ին։

Երգչուհին նշել է, որ «Եվրատեսիլ»-ն իր կյանքի ամենավառ ու ջերմ հիշողություններից է դարձել, եւ որ ինքը միշտ այն կարծիքին է եղել, որ այս մրցույթը, հատկապես, կարեւոր հարթակ է նոր արտիստների համար, ինչպիսին, որ ինքն է․

«Ես Հայաստանից եմ, ու երբ տեղափոխվում ես եվրատեսիլյան այդ զիլ մթնոլորտ, ամեն ինչ խենթություն է թվում․ դա, պարզապես, հրաշալի է»,-ասել է երգչուհին։

Ռոզայի խոսքով՝ ինքը միշտ համարել է, որ կարեւորը «Եվրատեսիլ»-ից հետո հիշվելն է․

«Ես, ուղղակի, ցանկանում էի իմ պատմությունը պատմել հնարավորինս շատ մարդկանց` նրանց ինձ հետ տանելով ճանապարհորդության, ու հենց դա ինձ հետ պատահեց»,-ասել է երգչուհին, եւ անդրադառնալով հետեվրատեսիլյան փուլին՝ հավելել,-«Ամեն օր ստուգում էի Spotify-ում իմ երգի դիտումների թիվը, ինչպես, երեւի, անում են բոլոր նորմալ արտիստները (ծիծաղում է), բայց հանկարծ ինձ սկսեցին ուղարկել նաեւ տիկտոկյան տեսանյութեր, որոնք իմ երգի ներքո էին արված, եւ ես տեսա, թե որքան էին աճում երգի հեռարձակումների թվերը․ կարծես՝ ամեն օր ունենում ենք մոտ 2 միլիոն հեռարձակում, սա խենթացնող արդյունք է, բայց ամենաանհավանականը Billboard-ի բարձր հորիզոնականներում հայտնվելն էր։ Երբ փոքր էի, հաճախ էի լսում Billboard-ի մասին, բայց պատկերացում չունեի՝ դա ինչ է։ Իսկ հիմա ես այնտեղ եմ․․․»։

Անդրադառնալով Columbia Records-ի հետ պայմանագրին՝ Ռոզա Լինը նշել է, որ դա նոր սկիզբ է իր համար․ առջեւում կլինեն նոր ձայնասկավառակներ եւ նոր երգեր, որոնց շուրջ երգչուհին արդեն սկսել է աշխատել։  

https://style.news.am/arm/news/92064/sa-khentacnox-ardyunq-e%E2%80%A4-hayastani-nerkayacucich-roza-liny-krkin-evratesil-i-kizaketum-video.html

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում