Իմ պայքարը երկիր ունենալու համար է. Անի Ղազարյան

Մշակութային

«Իրավունք»-ի զրուցակիցը երիտասարդ դերասանուհի, «Իշխանություն» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերակատար ԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆՆ է։

— Տիկին Ղազարյան, ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից արվեստագետը։

— Ճիշտն ասած՝ ժամանակակից արվեստագետ ձեւակերպումը չեմ հասկանում: Ժամանակները բացարձակ կապ չունեն՝ արվեստագետը կա՛մ ունի կշիռ, ունի միտք, ունի շնորհք ու մարդկային ճիշտ արժեքներ, կա՛մ չունի:

— Ի՞նչ եք կարծում, «Իշխանություն» ֆիլմում Ձեր մարմնավորած հերոսուհուն ինչքանո՞վ հաջողվեց ասելիքը փոխանցել հանրությանը։

— Ֆիլմի հաջողելը կամ չհաջողելն, ի վերջո, հանդիսատեսն է որոշում: Ես միշտ կարեւորում եմ ցանկացած հանդիսատեսի կարծիք: Ու հիմնվելով հենց այդ կարծիքների վրա` կարող եմ ասել, որ մեծամասամբ հերոսուհուս ասելիքը տեղ հասել է:

— Ալիսան անուղղելի սկզբունքային կերպար է։ Իրականում Դուք սկզբունքայի՞ն մարդ եք։

— Վերջին տարիներին հենց այդպիսին եմ դարձել: Երեւի մեծացել եմ:

— Հաճախ էինք Ձեզ տեսնում «Դիմադրության» շարժման շարքերում։ Ինչի՞ համար էր Ձեր պայքարը։

— Իմ պայքարը երկիր ունենալու համար է: Վերջերս մի շատ ճիշտ ձեւակերպում կարդացի Հովիկ Աֆյանի կողմից գրված, մոտավորապես այսպես է ասվում. «Հայրենիքը կարող է լինել ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ մնացած հայաշատ երկրներում, բայց պետությունը միայն այստեղ է…»: Ես ուզում եմ հզոր պետություն ունենալ, հզոր ղեկավար, հպարտ ու հաղթանակած հասարակություն։ Ուզում եմ երկիրս կործանման տարած յուրաքանչյուր ոք կրի իր արժանի պատիժը։

— Ինչպես հասկացանք՝ շուտով հանրության դատին է հանձնվելու «Իշխանություն 2» ֆիլմը։ Ի՞նչ եք կարծում, ֆիլմի առաջին տարբերակը սիրվե՞ց։

— Մեր ժամանակներում չկա այնպիսի ֆիլմ, որ սիրվի միանշանակ բոլորի կողմից, եւ այս ֆիլմը բացառություն չէ: Հատկապես այն քաղաքական գիծը, որ կա ֆիլմում, բնական է, որ ոմանց դուր չէր գալու։

— Ֆիլմում կերտած հերոսուհու եւ անձամբ Ձեր միջեւ ինչպիսի՞ ընդհանրություններ կան։

— Չհանձնվելը։ Ես երբեք չեմ հանձնվում։

— Դժվարությունները կարո՞ղ են Ձեզ չարացնել։

— Մինչեւ հիմա դժվարություններից ու խոչընդոտներից չեմ չարացրել։ Հուսով եմ՝ այդպես էլ կմնա։

— Հայ-թուրքական կառուցվելիք «բարեկամության» համատեքստում մի՞թե կարելի է, որ ցեղասպանություն վերապրած ժողովրդի զավակ-մտավորականները այսքան լուռ կամ զուսպ լինեն։ Ինչու՞ է լռում մտավորականնությունը։

— Ինքս այդ հարցի պատասխանը գտնել չեմ կարողանում, բայց, ցավոք, դա փաստ է:

— «Իշխանություն 2» ֆիլմն ի՞նչ ասելիք ունի հանրությանը։

— Փակագծեր չեմ բացի: Ֆիլմը մոտ ապագայում կլինի էկրաններին։

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում