Ղազախստանը կսկսի նավթ վաճառել ադրբեջանական խողովակաշարով՝ շրջանցելով Ռուսաստանը. Reuters

Տնտեսություն

Սպասվում է, որ սեպտեմբերին Ղազախստանը կսկսի իր հում նավթի մի մասը վաճառել Ադրբեջանի ամենամեծ խողովակաշարով, քանի որ երկիրն այն երթուղու այլընտրանք է փնտրում, որը Ռուսաստանն սպառնացել էր փակել, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով երեք աղբյուրի։

Ղազախական նավթի արտահանումը կազմում է համաշխարհային մատակարարումների ավելի քան 1 տոկոսը կամ օրական մոտ 1,4 մլն բարել։ 20 տարվա ընթացքում  դրանք մատակարարվել են Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) խողովակաշարով ռուսաստանյան սեւծովյան Նովոռոսիյսկ, որն ապահովել է ելքը համաշխարհային շուկա։

Իրավիճակին ծանոթ աղբյուրը տեղեկացրել է, որ «Կազմունայգազ» (ԿՄԳ) ղազախական պետական ընկերությունը նախնական բանակցություններ է վարում SOCAR ադրբեջանական պետական ընկերության առեւտրային ստորաբաժանման հետ տարեկան 1,5 մլն տոննա ղազախական նավթ ադրբեջանական խողովակաշարով վաճառելու թույլտվության մասին, որով նավթը կհասցվի թուրքական միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ։

Օրական 30 000 բարելից մի փոքր ավելին չնչին ծավալ է սովորական 1,3-1,4 մլն բարելի համեմատ, որոնք անցնում են ԿԽԿ-ի խողովակաշարով։

Վերջնական պայմանագիրը պետք է ստորագրվի օգոստոսի վերջին, իսկ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով հոսքերը կսկսվեն մեկ ամիս հետո, ասել է աղբյուրը։

Երկու աղբյուրների տեղեկացմամբ՝ տարեկան եւս 3,5 մլն տոննա ղազախական նավթ կարող է մատակարարվել 2023թ. ադրբեջանական այլ խողովակաշարով վրացական սեւծովյան Սուփսա նավահանգիստ։

ԲԹՋ-ի հետ միասին ծավալը կհավասարվի օրական ավելի քան 100 000 բարելի կամ 8 տոկոսի։

Ադրբեջանի վրա հենվելը Ղազախստանին թույլ կտար շրջանցել ռուսական տարածքը։ Անցած ամիս BP Azerbaijan-ը հայտարարել էր, որ Բաքու-Սուփսա խողովակաշարից հոսքերը կվերուղղորդի ավելի խոշոր ԲԹՋ խողովակաշար։

Բայց ԲԹՋ-ի նոր երթուղին նշանակում է, որ Ղազախստանը ստիպված կլինի հենվել ոչ մեծ լցանավերի նավատորմի վրա՝ նավթը Կասպից ծովով Աքթաու նավահանգստից Բաքու տեղափոխելու համար, որը սահմանափակ պահեստային հզորություններ ունի, նշել են աղբյուրները։

Երկու աղբյուրների համաձայն՝ «Թենգիզշեւրօյլ» (ԹՇՕ) համատեղ ձեռնարկությունը, որը գլխավորում է Chevron նավթային ընկերությունը, սեփական մարքեթինգային ստորաբաժանում ունի եւ առանձին բանակցություններ է վարում խողովակաշարով եւ երկաթուղով իր երթուղիների մասին։

ԲԹՋ խողովակաշարը կարող է լինել նաեւ տարբերակ ԹՇՕ-ի համար, բայց աղբյուրը նշել է, որ համաձայնության դեպքում հոսքերը կարող են վեց ամիս հետո սկսվել։

Որակը գործոններից մեկն է, որը խանգարում է արագ համաձայնեցման գալուն։ CPC Blend հիմնական ղազախական տեսակը թեթեւ բարձրծծմբային նավթ է, որը վաճառվում է զգալի զեղչով՝ ադրբեջանական BTC տեսակի համեմատ, որը միջին, պակաս ծծմբային տեսակ է եւ ավելի հեշտ է  մշակման ենթարկվում։

ԹՇՕ-ն արդեն ապրիլին սկսել է նավթի ոչ մեծ ծավալ վերուղղորդել երկաթուղով վրացական Բաթում նավահանգիստ, երբ փոթորկի պատճառով ԿԽԿ-ի տերմինալի մի մասը շարքից դուրս էր եկել։

Երկու աղբյուր տեղեկացրել է, որ ԹՇՕ-ն ավելի շատ երկաթուղային փոխադրումներ է պատվիրում, եւ դրանք կարող են ավելանալ սեպտեմբերին կամ հոկտեմբերին։

Ղազախստանը առանձին Սեւ եւ Բալթիկ ծովերի նավահանգիստներ է արտահանում 1 մլն տոննա կամ օրական 250 000 բարել Urals տեսակի նավթ ռուսական խողովակաշարային համակարգի միջոցով։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում