Հադրութ, Շուշի քաղաքի բնակիչների համար Ստեփանակերտ քաղաքում կառուցվում են ավելի քան երկու հազար նոր բնակելի տներ. ԱՀ նախարար

Հանդիպում

Արցախում լայն թափով ընթացող շինաշխատանքների, Բերձորի եւ Աղավնոյի բնակիչների վերաբնակեցման, շուշեցիների եւ հադրութեցիների համար կառուցվող նոր թաղամասի կառուցման ընթացքի մասին եւ ոչ միայն «Իրավունքը» զրուցել է Արցախի Քաղաքաշինության նախարար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

-Պարոն Սարգսյան, Արցախն ունի՞ այդքան ռեսուրսներ, հնարավորություններ, որպեսզի բնակարաններով ապահովվի Բերձորի և Աղավնոյի բնակիչներին:

-Կոնկրետ աշխատանք այդ մասով տանում է Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը: Այս պահին դեռեւս քննարկվում է հարցը, թե ով որտեղ է ցանկանում վերաբնակեցվել,  ովքեր որ գնալու են Հայաստան ստանալու են սերտիֆիկատներ Հայաստանում բնակարան գնելու համար, ովքեր որ մնալու են Արցախում` Քաղաքաշինության նախարարության և Տարածքայի կառավարման ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ անպայման այդ մարդկանց բնակեցնելու ենք հենց Բերդաձորի ենթաշրջանում` Մեծ շեն, Հին շեն համայնքներում: Եթե չհերիքի տեղի բնակֆոնդը` նաև այլ համայնքներում: Մենք ընթացիկ տարում բավականին շատ տներ ունենք հանձնելու այդ տներից հատկացնելու ենք  նաև իրենց:

-Այսինքն եղած բնակֆոնդն եք վերանորոգելու, թե՞ նոր բնակֆոնդ կստեղծվի:

-Եղած բնակֆոնդն ենք վերանորոգելու այսինքն` հին և տիրազուրկ բնակֆոնդերը, եթե այդ մարդիկ ինչ որ կոնկրետ համայնքում ուզեն նորակառույց շինություն` մենք նաև այդ տներից ենք հատկացնելու:

-Պարոն Սարգսյան Հին շենի, Մեծ Շենի գյուղապետերը նշում էին, որ թեև կա բնակֆոնդ, բայց ապրելու համար պայմաններ չկա: Այսինքն` պետք է վերանորոգվեն, որպեսզի մարդիկ կարողանան գնան մտնեն և այդտեղ բնակություն հաստատեն, վերանորոգման աշխատանքները մեկնարկե՞լ են:

-Կոնկրետ քաղաքաշինության նախարարության կողմից ներկա պահին մշակվում է նոր նախագիծ նշված համայնքներում նոր բնակելի թաղամասերի կառուցման համար: Արդեն գեոդեզիայի աշխատանքները կատարված են: Մենք փորձում ենք արագ հավաքվող կոնստրուկցիաներով տներ առաջարկել, որպեսզի արագ կառուցենք եւ մարդկանց բնակեցնենք: Ինչպես նաև ավելի քան վաթսուն հինգ բնակֆոնդ կա, որը հնարավոր է վերանորոգել և տրամադրել մեր համաքաղաքացիներին, ովքեր Բերձորից կամ ցանկացած այլ համայնքից իրենց տները կորցրել են: Այդ աշխատանքների մասով Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի հետ քննարկել ենք, որ այն տները, որոնք տիրազուրկ կճանաչվեն Քաղաքաշինության նախարարությունը կվերանորոգվի, կվերակառուցի և կտրամադրի մարդկանց:

-Իսկ ընդհանուր առմամբ Արցախի բնակարանային ֆոնդը, ինչքանո՞ վ է ավելացել պատերազմից հետո: Ի՞նչ աշխատանքներ են այս պահին իրականացվում:

-Պատերազմից հետո սկսել ենք մոտ չորս հազար նոր բնակելի տների կառուցման աշխատանքներ: Ներկա պահին ավելի քան յոթ հարյուր հինգ տիրազուրկ բնակֆոնդ արդեն վերանորոգված տրված է մեր համաքաղաքացիներին: Մոտ երեք հարյուր քառասուն նորակառույց տուն էլ 2021թվականին հանձնվել է արդեն շահագործման:

-Աշխատուժի խնդիր առաջանո՞ւմ է:

-Միանշանակ աշխատուժի խնդիր առաջանում է: Ցանկացած հարցազրույցների, առիթների դեպքում մենք միշտ նշել ենք, որ այ՛ո աշխատուժի խնդիր կա: Հիմնականում մարդիկ կապված այս պատերազմական կամ հետպատերազմական վիճակի հետ վախենում են կամ չգիտեմ ինչ պատչառաբանությամբ հրաժարվում են Արցախում աշխատել: 

-Պարոն Սարգսյան, պատերազմից հետո ասում էին, որ շուշեցիների, հադրութեցիների համար առանձին թաղամասեր են կառուցելու: Շինարարությունների մասին, որ խոսեցիք դրանք մտնում էին դրա մե՞ջ:

-Այո, Հադրութ քաղաքի համար կոնկրետ Աջափնյակ թաղամասում կառուցվում է երկու հարյուր քառասուն բնակարանանոց նոր թաղամաս և նաև ունենք պատրաստի նախագիծ նույն թաղամասում հարյուր իննսուներկու նոր բնակելի տների կառուցման համար, որի նախագիծը դեռ ավարտման փուլում է, իսկ Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցներով հադրութեցիների համար երկու հարյուր քառասուն բնակարանանոց նոր թաղամասի շինարարությունն արդեն սկսված է:  

Նաև նախագահի հանձնարարականի համաձայն Շուշիի և Հադրութ քաղաքի բնակիչները բնակարան ստանալու են Ստեփանակերտ քաղաքում: Կոնկրետ Ստեփանակերտ քաղաքում ունենք ավելի քան երկու հազար նոր բնակելի տների կառուցում: Տարբեր ֆինանսական աղբյուրներով` Հայաստան Համահայկական հիմնադրամ, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների միջոցով և մասնավոր ներդրումների միջոցով: Այսինքն` կոնկրետ Ստեփանակերտ քաղաքում Հադրութ, Շուշի քաղաքի բնակիչների համար կառուցվում է ավելի քան երկու հազար նոր բնակելի տներ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում