Որոշեցի հաղթանակս նվիրել այս աղետի անմեղ զոհերի պայծառ հիշատակին

Սպորտ

Օգոստոսի 14-ին, Երևանի «Դինամո» մարզական համալիրում կայացել է Հայաստանի մարտական սամբոյի առաջնությունը։ Հայաստանի մարզերի և Արցախի լավագույն մարզիկները իրենց ուժերը չափեցին տղամարդկանց 58, 64,71,79,88,98,+98կգ և կանանց 50,54,59,65,72,80,+80կգ քաշային կարգերում և մարտական սամբոյի 58,64,71,79,88,98,+98 կգ քաշային կարգերում։ Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են համապատասխան կարգի մեդալներով, դիպլոմներով և դրամական պարգևներով։

Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականների նախնական կազմը, որոնք նոյեմբերին կմասնակցեն Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնությանը։ Եվ ահա, փայլուն հաղթանակ է տոնել և Սամբոյի Հայաստանի չեմպիոնի տիտղոսին է արժանացել պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, խառը մենամարտերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ծնունդով Երևանից ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։

«Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել Սարգսի հետ ու բացառիկ զրույց ունենալ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.

«Ես հանդես եկա 79կգ քաշային կարգում, լինելով պրոֆեսիոնալ մարզիկ, խառը մենամարտերի չեմպիոն, մասնակցում եմ նաև սամբոյի առաջնություններին, ասեմ, որ սա առաջին անգամը չէր, էլի էի մասնակցել, սակայն առաջին տեղը չէի գրավել և ահա շատ ուրախ եմ, որ իմ տքնաջան պարապմունքները տվեցին իրենց արդյունքը ու ես հաղթեցի, չորս գոտեմարտ ունեցա, չորսն էլ հաղթեցի ու հռչակվեցի Սամբոյի Հայաստանի չեմպիոն:

Քանի որ հենց նույն այդ օրը, օգոստոսի 14֊ին կայացավ առաջնությունը ու շատ մեծ ցավով տեղեկացա  «Սուրմալու» տոնավաճառում կատարված հզոր պայթյունի մասին, ուստի որոշեցի այս հաղթանակս նվիրել այս աղետի անմեղ զոհերի պայծառ հիշատակին, իսկապես շատ մեծ ցավ ապրեցի։

Նշեմ, որ վերջերս իմ կյանքում մի կարևոր իրադարձություն էլ տեղի ունեցավ, կարմիր դիպլոմով ավարտեցի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը և այժմ էլ ընդունվել եմ մագիստրատուրա։ Ցանկանում եմ, որ մեր հայ ազգը չտեսնի ոչ մի դառնություն, ցավում եմ շատ այս անմեղ զոհերի համար, վիրավորներին էլ մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին