Ինչո՞ւ եք իրար խառնվել, ձեր տների՞ն են մոտեցել. Անահիտ Մութաֆյան

Մշակութային
«Հայաստանում նույնիսկ սուգն է ժամով հայտարարվում, քանի չի եկել սգի ժամը, ասեմ ասելիքս։ Ցավակցում եմ բոլոր անմեղ զոհերի հարազատներին եւ բարեկամներին, անհետ կորածներին ապրելու ուժ եմ ցանկանում, հարազատներին՝ հույս ու հավատ։ Ֆեյսբուքյան տիրույթում շատ եմ հանդիպում գրառումների, որոնցով օգտատերերը ահաբեկում են իրենց ֆբ ընկերներին եւ հետեւորդներին, թե տեսնեն այս 2 օրը հարսանիքներից եւ սրճարաններից անհոգ սթորիներ կամ նկարներ, կջնջեն ընկերների ցանկից։ Լու՞րջ հարգելիներս...
 
2020-ի նոյեմբերի 10-ն էր, առավոտյան ժամը՝ 9-10-ը, չեմ հիշում կոնկրետ, գնում էի դեպի ԱԺ, թե՞ տուն վերադառնում ԱԺ-ից, չեմ հիշում, քանի որ կյանքը կանգ էր առել, անԷացել էի, կտրվել իրականությունից ու հայտնվել սարսափ երազում։ Շուշիս չկար, Արցախս չկար, 5000 հայորդիներս չկային։ Կողքովս մի մեքենա անցավ, բարձր ցքցքոցով, սրճարանները նոր էին բացվել ու արդեն սուրճ խմող գլամուռները բերանները մինչեւ ակաջները բացած հրճվում էին, կանգառներում անհոգ մարդիկ աշխատանքի, դասի էին գնում։ Արցախի ու 5000 լույսի կորուստը միայն ԱԺ բակում էր։ ԱԺ-ի բակը միայն վերածվել էր սգո սրահի, իրար տեսնում էինք գրկում ու Շուշիս չկա բղավելով ձայնով լաց լինում, իսկ այդ պահին կողքի փողոցներում բնականոն ու անհոգ կյանք էր։
 
Հայրենիքի ու 5000 լույսի կորուստը սուգ չդարձավ, պետականորեն չհայտարարվեց սուգ, նույնիսկ Ամանորին Եռաբլուրից քիչ հեռու գտնվող ռեստորանները չզսպեցին իրենց հրավառություններն ու գոնե կեղծ չպահեցին իրենց անտարբերությունը։ Հարգելի երեւանաբնակներ, ու՞ր կորավ հայրենիք կորցնելիս ձեր անտարբերությունը, ինչու՞ եք իրար խառնվել, ձեր տների՞ն են մոտեցել, արդեն որերորդ ընտանիքից եմ լսում շտապ արտագաղթի մտքերը, բա հիմա էլ ծիծաղեք, առանց շոր ու կոշիկ, տնավեր եղած, փախած ու Երեւանում պատսպարված արցախցիները, որոնք անընդմեջ արկերի պայթյունների տակ էին։
 
Սգում եմ ու ցավակցում, բայց նաեւ հստակ գիտեմ մի բան՝հայրենիքը սկսվում է սահմանից` մեր սահմանը Արցախն էր, հայրենիքը ձեր տան շքամուտքի մետլախից չի սկսվում», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում