Հատուկ թուրքական դպրոց է հաճախել․ Ով է Թուրքիայում ընտրված հայ գավառապետը եւ ինչով է աչքի ընկել․ Բացառիկ մանրամասներ ներկայացնում Բագրատ Էստուկյանը

Հանդիպում

Արցախում տեղի ունեցող իրադարձությունները Թուրքիայում առհասարակ քննարկման առարկա չեն, այստեղ ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի մասին անգամ որեւէ պարբերական չի գրում եւ ոչ մի կոնտեսքստում։ Այս մասին <<Իրավունքի>> հետ զրույցում ասաց Պոլսի «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը միառժամանակ ընդգծելով․

Չի բացառվում, որ Թուրքիայի բանակը կներխուժի դեպի Հյուսիսային Սիրիա

-Այս պահին Թուրքիայի ողջ ուշադրությունը ուղղված է Հյուսիսային Սիրայի վրա, չի բացառվում, որ Թուրքիայի բանակը կներխուժի դեպի Հյուսիսային Սիրիա։ Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնացումը առհասարակ Թուրքական իշխանությունների օրակարգի մեջ չէ։ Ավելին, թե՛ Թուրքիայի նախագահը, թե՛ ԱԳՆ նախարարը կարմիր գծով տանում են այն, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է եւ, որ առանց Ադրբեջանին հաճոյանալու որեւէ քայլ չեն ձեռնարկելու երբեք։

-Պարոն Էստուկյան թուրքական մամուլը ակտիվ տարածում էր լուրն առ այն, որ հայ համայնքից գավառապետ է ընտրվել։ Ո՞վ է այդ երիտասարդը, ինչո՞վ է աչքի ընկել հայ համայնքում։

-Այո գավառապետ է ընտվել, ով համարվում է, որպես այդ գավառում կառավարության  ներկայացուցիչ։ Առաջին անգամ այդ պաշտոնում նշանակվեց հայ, ավելի ճիշտ ոչ մահմեդական մեկը։ Հարյուր տարի մոտեցող պետության պատմության մեջ անախադեպ երեւույթ էր սա։ Ըստ իս սա էլ պատահական չէր, Կառավարությունը այդ քայլն արեց ցույց տալու, թե ինչքան ժողովրդավար է Թուրքիան։

-Իսկ, ինչո՞վ է աչքի ընկել այդ հայ երիտասարդը։

-Բացարձակ որեւէ բանով, մենք նրա մասին այս նշանակումից հետո լսեցինք, նրա մասին տեղյակ չէինք։ Այդ երիտասարդը հայկական ազգային վարժարան հաճախել է միայն միջնակարգ վարժարանում, հետո հատուկ գնացել է թուրքական դպրոց, մասնագիտությամբ իրավաբան էր, քննություն տվեց եւ ընտրվեց գավառապետ։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում