Թուրքիայի Էրզրում քաղաքում ՎԱՀՐԱՄ ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆԸ, փառահեղ հաղթանակ է տոնել

Սպորտ

Թուրքիայի Էրզրում քաղաքում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության ժամանակ, 40կգ քաշային կարգում հանդես եկող Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան ՎԱՀՐԱՄ ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆԸ, փառահեղ հաղթանակ է տոնել Իսրայելը ներկայացնող Արթուր Պրոհվնևսկու նկատմամբ։ Վահրամը տեխնիկապես ու տակտիկապես շատ գրագետ մենամարտ է անցկացրել և ոչ մի շանս չի տվել մրցակցին։ Եվ ահա, մեզ հաջողվեց կապ հաստատել այժմ Թուրքիայում գտնվող Վահրամի և նրա մարզիչների հետ։Վահրամը այսպես մեկնաբանեց իր հաղթանակը. «Իսրայելը ներկայացնող մարզիկը տեխնիկապես շատ հմուտ մարզիկ էր։ Առաջին ռաունդը մի փոքր դժվար անցկացրեցի, սակայն երկրորդ, երրորդ ռաունդներից հետո նա հոգնեց ու ես ավելի լավ սկսեցի աշխատել, որպեսզի հաղթեմ իրեն, այդքան էլ դժվար մենամարտ չէր, առաջին մենամարտը ավելի դժվար էր Ադրբեջանի ներկայացուցչի հետ ու ես ինչպես խոստացել էի, որ մեր Հայկական դրոշը պիտի բարձրացնեմ Թուրքիայում, հենց այդպես էլ արեցի, բայց գնալու եմ մինչև վերջ, որպեսզի հնչեցնեմ նաև մեր երկրի հիմնը թշնամի երկրում։ Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ ՀԱՐՈւԹՅՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ, մեզ հետ բացառիկ զրույցում նշեց. «Վահրամը մեր մարզադպրոցի լավագույն սաներից է, նրա անձնական մարզիչը դոցենտ ԱԼԵՔՍԱՆ ՇԱԽՅԱՆՆ է, նա ևս իմ սանն է եղել։ Վահրամը շատ աշխատասեր է, բռնցքամարտի տեխնիկական հնարքներին լավ է տիրապետում, հաղթահարում է յուրաքանչյուր մրցակցային փուլերը, լսելով իր մարզչի խորհուրդները, ամեն մի խոսքը։ Վահրամը շատ խոստումնալից, պատանի բռնցքամարտիկ է ու շատ մեծ ապագա է սպասվում նրան։ Իսկ ահա Վահրամի անձնական մարզիչ ԱԼԵՔՍԱՆ ՇԱԽՅԱՆԸ այսպես բնութագրեց իր սանին. «Իմ սանը Վահրամը, շատ համարձակ, աշխատասեր, նպատակասլաց և կազմակերպված, կշռադատված մարզիկ է, խելացի է, տեխնիկատակտիկապես բարձր պատրաստություն ունեցող պատանի բռնցքամարտիկ։ Առաջին մենամարտում ակնհայտ առավելությամբ տպավորիչ հաղթանակ տարավ Ադրբեջանը ներկայացնող մարզիկի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում գեղեցիկ, փառահեղ հաղթանակ տարավ Իսրայելի մարզիկի նկատմամբ։

 Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին