Մխիթարյանը չի խաղա. Ինձագի
Սպորտ«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է տեղեկատվությունը, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Ա Սերիայի 2-րդ տուրում «Սպեցիայի» դեմ տնային հանդիպմանը.
«Լեչե ուղևորությունից հետո մենք լավ ենք մարզվել, փորձել ենք կատարելագործել մեր որակները: Մխիթարյանը հասանելի չի լինի, բայց շարք է վերադարձել Դ՛Ամբրոզիոն»,- ասել է Ինձագին:
Հիշեցնենք՝ Մխիթարյանի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանային լարվածություն:

