Այն, ինչ անհնարին էր մինչև 2018-ի իշխանազավթումը

Վերլուծություն

«Քաղաքական երկրաշարժի» տպավորություն էր թողել ՌԴ դեսպանատան` ՀՀ ԱԳՆ–ին հղած նոտան: Այդ իրադարձությանը նվիրված բազում հրապարակումներ կան լրատվադաշտում և սոցիալական ցանցերում, սակայն տվյալ դեպքում մենք խնդիր չենք դնում` վերլուծելու բուն նոտան և/կամ դրա արձագանքները, ոչ էլ մամուլի տեսություն ներկայացնելու: Այլ ընդամենը մեկ, կիսահռետորական հարց ենք ուզում հնչեցնել.

— Իսկ կարո՞ղ եք պատկարեցնել, որ ասենք Էդուարդ Նալբանդյանն այդպիսի կամ դրա նման նամակ ստանար ռուս գործընկերներից: Կամ նույնիսկ ամերիկացիներից, եվրոպացիներից, վրացիներից` ցանկացած երկրի դիվանագետներից, որոնք ներկայացնում են ՀՀ թշնամի չհանդիսացող որևէ պետություն: Կամ լավ, նույնիսկ Է. Նալբանդյանը չէ, այլ նրան նախորդող ցանկացած ԱԳ նախարար: Նույնիսկ իր անվանը համահունչ Արզումանյան Ալիկը, նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, որից բան չհասկացանք...

Պատասխանը միանշանակ է` այդպիսի բան չէր կարող լինել, քանի որ չէր կարող լինել երբեք... Այո՛, չէր կարող: Իսկ հիմա հաջորդ հարցը.

— Ինչո՞ւ ՀՀ ղեկավարներից որևէ մեկի լուսանկարը/տեսանյութը, ուր պատկերված է նրա հանդիպումը այլ մեծ կամ փոքր, բարեկամ կամ թշնամի պետության հետ ոչ ոքի մոտ ամոթի զգացում չէր շարժում, անկախ նրանից` սիրո՞ւմ ես այդ ղեկավարին, չեզո՞ք ես, թե՞ ատում ես նրան: Իսկ Նիկոլի գործնականում բոլոր այդպիսի նկարները առնվազն այդպիսին են, որ ամոթից ուզում ես գետինը մտնես, իսկ հաճախ հարուցում են նաև նողկանք ու սրտխառնոց: Քանզի այդ լուսանկարերում նա կուռկուռի ձագ է, իսկ տեսանյութերում տեսնում ենք նվաստ, բայց խորամանկ ճորտի վարքագիծ:

Դրա պատասխանն էլ պարզ է: Մինչ կապիտուլյանտի հայտնությունը մենք հարգված պետություն էինք, իսկ հիմա` ոչ մի բան: Սոսկ պարապ աշխարհագրական տարածք, որն առևտրում հարմար է որպես մանրադրամ:

Սակայն վերադառնանք մեր ռազմավարական դաշնակցի նոտայի բուն փաստին: Օրինակ, ինչո՞ւ Էդուարդ Նալբանդյանը չէր կարող այդպիսի նամակ ստանալ, ի՞նչ է, այդ ժամանակ Կրեմլի մասին վատ բաներ լրատվադաշտում չէ՞ին հայտնվում: Կամ ինչպե՞ս եղավ, որ օրինակ Սերժ Սարգսյանի օրոք ՌԴ պաշտոնատարները հրապարակավ մտահոգություններով կամ առավելևս վատ քողարկված վերջնագրերով հանդես չէին գալիս: Եվ բազում այդպիսի «ինչու»–ներ:

Փորձենք տալ դրա բացատրությունը: Գաղտնիքը բավականին թափանցիկ է` հարաբերություններն այլ երկրների, առավելևս` դաշնակցի հետ, ազնիվ էին: Նույն Սերժ Սարգսյանի «այո»–ն այո էր, «ոչ»–ը` ոչ: Նա երբեք ո՛չ հրապարակավ, ո՛չ էլ կուլիսներում Ռուսաստանին չէր խոստանա մի բան, ինչը հակասում էր Արևմուտքին խոստացածին, և ընդհակառակը: Կենցաղային լեզվով ասած` երբեք չի զբաղվել «քցելով», զի «քցելը» ոչ թե պետական այրերին, այլ արևելյան բազարի մանր ժուլիկներին մեկ էլ քրեականներին բնորոշ վարքագիծ է: Իսկ Նիկոլը հենց տիպիկ «քցող» է, ընդ որում` ձգտում է «քցել» բոլորին: Ռուսներին մի բան է խոստանում, ընդ որում` երդվել–պատռվելով, ամերիկացիներին/եվրոպացիներին` դրա տրամագծորեն հակառակը, թուրքերին` երրորդ բանը... Պոպուլիստական նկատառումներով էլ, ժեխին դուր գալու համար, կարող է տգեղ ձևով չդիմավորել Երևան ժամանած ՌԴ նահագահին, չհասկանալով, որ դա ոչ թե «ինքնիշխանության» կամ «հպարտության» դրսևորում է, այլ անպարկեշտ անշնորհքություն, հյուրընկալության տարրական բարեկրթության նորմերի ցածրախավ, զզվելի անտեսում:

Ինչ էլ հանգեցնում է նրան, որ անկիրթ «քցողի» հետ գործ ունենալով, օտարները առաջ են քաշում նվաստացուցիչ երաշխիքների պահանջներ: Մինչդեռ միջպետական հարաբերություններում, առավելևս` դաշնակիցների միջև հարաբերություններում, փոխադարձ վստահությունը կարևոր է, շատ կարևոր:

Իսկ մինչ 2018-ի իշխանազավթումը այն, անշուշտ, կար: Օրինակ, ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը արդյո՞ք հաճելի էր ռուսներին, կամ արդյո՞ք Եվրոպան հիացած էր Հայաստանի` ԵԱՏՄ մտնելով: Իհարկե ոչ, սակայն և՛ ռազմավարական դաշնակիցը Մոսկվայում, և՛ գործընկերները Բրյուսելում, Վաշինգտոնում, Թեհրանում վստահ էին, որ Երևանը կկատարի այն պարտավորությունները, որոնք ստանձնել է: Զի գործ ունեին արժանապատիվ, ինքնահարգ պետական այրի, այլ ոչ թե խաբեբա ստրուկի հետ:

Եվ աշխարհի` ինչպես բարեկամների, այնպես էլ թշնամիների հետ հարաբերություններում մենք կունենանք գոնե այրող ամոթ չհարուցող հարաբերություններ միայն ու միայն այն ժամանակ, երբ պետական շենքերն ամբողջովին կմաքրենք խաբեբա, անպատիվ, պղծաբարո, որկրամոլ ստրուկներից, որոնք իրենց պահում են կալվածատիրոջ աշխատասենյակում կամ ննջարանում հայտնված կեղտոտ խալոպի պես: Արժանապատիվ կարող է լինել այն երկրի քաղաքացին, որի ղեկավարներն արժանապատիվ են:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում