Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Էրիկ Բաղդասարյանը զուգափայտերի վարժությունում 13.600 միավորով լավագույնն էր ու նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Ավելի վաղ Էրիկ Բաղդասարյանը 13.000 միավորով 4-րդ տեղն էր զբաղեցրել օղակներ վարժությունում:
Հայաստանի ներկայացուցիչներից Համլետ Մանուկյանն էլ նվաճել է փոխչեմպիոն կոչումը նժույգ թափեր ու օղակների վարժություններում։

