Հարություն Մերդինյանը` Եվրոպայի չեմպիոն
ՍպորտՄյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 39-ամյա Հարություն Մերդինյանը 14,733 միավորով չեմպիոն է հռչակվել նժույգ թափեր վարժությունում։
Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,033 միավոր է վաստակել։

