Արթուր Դավթյանը` Եվրոպայի փոխչեմպիոն. տեսանյութ
ՍպորտՄյունխենում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է հենացատկ վարժության փոխչեմպիոն։
Դավթյանը երկու ցատկերի արդյունքում 14,983 միավոր է վաստակել և դարձել արծաթե մեդալակիր։ Չեմպիոնի կոչումը նվաճած բրիտանացի մարզիկը նույնքան միավոր է հավաքել։

